Թեմա - Սպառողական վարքագծի տեսություն

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 11

Բովանդակություն
Ներածություն
Սպառողական վարքագծի տեսություն
Եզրակացություններ

Գրականության ցանկ
1. Գ.Ե.Կիրակոսյան «Տնտեսագիտության տեսություն» (ուսումնական ձեռնարկ)
2. Ղուշչյան «Մակրոտնտեսական կարգավորում»
3. Մենքյու Գ. «Մակրոէկոնոմիկա»
4. К.Р. Макконнелл С.Л. Брю “ Экономикс”

Հատված

Հասարակական վերարտադրությունն իրականացվում է իր զարգացման տրամաբանական փուլերով, որոնք կապված են միմյանց գոյատևման ներքին պատճառահետևանքային սերտ կապերով: Շուկայական հարաբերություններին բնորոշ արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման հարաբերություններն առանձին - առանձին և բոլորը միասին արտահայտում են տնտեսական զարգացման այն առնչությունները, որոնք պայմանավորում են հասարակական կյանքի էությունը և դրա զարգացման հեռանկարները: Նշված հարաբերությունները, գտնվելով ֆունկցիոնալ կապի մեջ, պայմանավորում են միմյանց գոյությունը, ուրեմն նաև տնտեսական կյանքում իրենց յուրահատուկ դերը:
Հայտնի է, որ առանց արտադրության չի կարող լինել սպառում և արտադրությունն էլ անիմաստ է առանց սպառման:
Սպառումն ու արտադրությունը պայմանավորում են միմյանց գոյությունն ու հետագա զարգացումը: Արտադրվում է այն, ինչ սպառվում է, և սպառվում է այն, ինչ արտադրվում է: Սպառման ծավալի ու կառուցվածքի հիմնական կարգավորիչն արտադրությունն է: Սպառումը, մի կողմից ապահովելով արտադրվածի իրացումը, մյուս կողմից նրան առաջադրում է խնդիրներ պահանջարկի շարժին համապատասխան: Իսկ պահանջարկի փոփոխությունը բխում է արտադրության զարգացման հնարավորություններից ( արտադրական ռեսուրսների առկայությունից ), բնակչության եկամուտներից, ինչպես նաև շուկայում սպառման ապրանքների նկատմամբ ձևավորվող մարդկանց վերաբերմունքից, այսինքն սպառողական վարքագծից: Իհարկե, որոշակի դեր ունեն նաև գներն ու եկամուտները, սակայն դրանք հաշվի են առնվում այն դեպքում, երբ արտադրանքը առկա է շուկայում, այսինքն տվյալ պահին ունի երկրորդական, ածանցյալ նշանակություն: Ցանկացած պարագայում սպառման բանալին արտադրությունն է:

Պատվիրել այս աշխատանքը