Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2600 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 13
1. Սեփական կապիտալի կառավարումը
2. Կազմակերպության սեփական կապիտալի օգտագործման արդյունավետության վերլուծությունը
Եզրակացություններ
2. Ա. Գ. Ճուղուրյան Կառավարչական հաշվառում Երևան և Տնտեսագետև 2005թ.։
3. Ефимова О. В. Финансовий анализ: методы и процедуры. М. ФиС. 2001г:
4. Առաքելյան Կ. Ա. Կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն։ Երևան, Զանգակ-97, 2006թ.։
Տնտեսավարման նոր պայմաններում ձևավորվել և ձևավորման նոր փուլում են գտնվում տարբեր տեսակի կորպորացիաներ, բաժնետիրական ընկերություններ, փոքր և միջին չափի տնտեսվարող սուբյեկտներ, ֆերմերային տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ֆինանսական համակարգը: Կորպորացիան արտադրության ոլորտում ինքնուրույն տնտեսական սուբյեկտ է, որն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, արտադրում է ապրանքներ, մատուցում ծառայություններ, կատարում աշխատանքներ, կարող է զբաղվել տնտեսական գործունեության տարբեր տեսակներով, որոնց նպատակն է շահույթի ստացումը և կապիտալի աճը: Տնտեսության զարգացմանը զուգահեռ նրանք կանգնում են մի շարք խնդիրների առջև, ինչպիսիք են ֆինանսական համակարգի բարելավվումը, ֆինանսական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը, ֆինանսական դրության կայունության ապահովումը: Այս խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտություն է առաջանում կատարել որոշակի ուսումնասիրություններ ապրանքի, կապիտալի, աշխատանքի և այլ շուկաներում:
Սեփական կապիտալը գործնականում ձեռնարկության բոլոր ակտիվների և պարտավորությունների տարբերությունն է: Սեփական կապիտալը կազամկերպության ակտիվներն են պարտավորորւթյունները հանելուց հետո:
Սեփական կապիտալի անհրաժեշտությունը բխում է կազմակերպության ինքնաֆինանսավորման պայմանից: Սեփական կապիտալը կազմակերպության անկախության և երկարաժամկետ ժամանակահատվածում ֆինանսական կայունության ապահովման հիմքն է հանդիսանում, սակայն պետք է հաշվի առնել, որ սեփական միջոցների հաշվին գործունեության ֆինանսավորումը ոչ միշտ է ձեռնտու կազմակերպության համար: Եթե ֆինանսական ռեսուրսների գները բարձր չեն տվյալ ժամանակահատվածում, իսկ կազմակերպությունը կարող է ապահովել ներդրված կապիտալի վերադարձ ավելի բարձր մակարդակով, քան վճարել է վարկային ռեսուրների դիմաց, ապա փոխառու միջոցների ներգրավումը կարող է բարձրացնել սեփական կապիտալի շահութաբերությունը: