Թեմա - Ռիսկ և եկամտաբերություն

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 6200 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 31

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Ձեռնարկատիրական ռիսկի տնտեսական բնութագիրը
1.1. Ռիսկի ընդհանուր բնութագիրը
1.2. Ռիսկի դասակարգումը
Գլուխ 2. Ռիսկայնության դեպքում ձեռնարկության գործունեության գոտիները
2.1. Ռիսկի գնահատման մեթոդները
2.2. Ռիսկային իրավիճակի վերլուծություն եւ կառավարում. ռիսկմենեջմենթ
Գլուխ 3. Ռիսկայնությունը և եկամտաբերության հաշվարկումը
3.1. Ռիսկի նվազեցման եղանակների կիրառումը
3.2. Ռիսկի բացառման դեպքում եկամտի հաշվարկումը
Վերլուծություն

Գրականության ցանկ
1. Любушкин Н.П., Лещева В.Б., Дьякова В.Г., «Анализ финансово экономической деятельности предприятия», Уч. пособие для вузов, Под ред. проф. Н.П. Любушина, М.: ЮНИТИ - ДАНА, 2002
2. Г. Бирман, С. Шмидт, Экономический анализ инвестиционных проектов, Москва, Банки и биржи, Юнити 2003
3. И. В. Сергеев, И. И. Веретенникова, Организация и финансирование инвестиции, М., 2001,
4. Управление рисками при реализации инвестиционных проектов, Москвин В.А., М.: Финансы и статистика, 2004
5. Гарантуров В., «Экономический риск», М.: Дело и сервис, 1999

Հատված

Յուրաքանչյուր ձեռնարկատեր իր գործունեությունը սկսելու հենց առաջին պահից բախվում է մի շարք ոիսկերի հետ: Դրանք վերաբերում են այնպիսի տնտեսական, տեխնոլոգիական և այլ որոշումների ընդունմանը, որոնք միանշանակ լուծումներ չունեն: Դա վերաբերում է նյութական, հումքային, ֆինանսական, կադրային եւ այլ ռեսուրսների տեղաբաշխմանը ու օգտագործմանը:
Բիզնեսում ռեսուրսների խելամիտ բաշխման հիմնական խնդիրը միշտ էլ եղել և մնում է այն, որ պահանջմունքները անսահմանափակ են, իսկ հնարավորությունները` սահմանափակ: Հետևաբար ոիսկի կարգավորման հիմնական խնդիրը շահութաբերության, անվտանգության եւ վճարունակության գործակիցների ընդունելի հարաբերակցության պահպանումն է:
Ռիսկը մշտապես կապված է ռիսկային իրավիճակի հետ, հետևաբար այն ծագում է միայն այն ժամանակ, երբ որոշումները ընդունվում են անորոշության պայմաններում, երբ պահանջվում է ընտրություն կատարել մի քանի տարբերակներից:
Ձեռնարկատիրական ցանկացած որոշման ընդունման նպատակահարմարությունը կարող է բացահայտվել վերլուծության եւ գնահատման միջոցով: Այսինքն տնտեսական արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է բացահայտել ռիսկը, կատարել վերլուծություն և գնահատել նրա մակարդակը:
Այսօր ձեռնարկությունները մեծ գումարներ են ծախսում հնարավոր ռիսկերը կանխատեսելու, գնահատելու համար, որն էլ վերջնական հաշվով ուղղված է ռիսկային իրավիճակների բացառմանը և կամ հնարավոր ռիսկերի նվազեցմանը: Ամբողջական տեղեկատվության առկայությունը հնարավորություն է տալիս նվազեցնել ռիսկը` լավագույն կանխատեսումը կատարելով: Այդիսկ պատճառով յուրաքանչյուր ձեռնարկություն կարևորում է ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ ունենալու հանգամանքը, որի նպատակն է կանխատեսել և հնարավորինս կանխել և կամ նվազեցնել ընկերության և հաճախորդների ռիսկերը` դրանց հետևանքները վերացնելու փոխարեն:

Պատվիրել այս աշխատանքը