Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 17
1. Ռիսկ հասկացությունը և դրա բնորոշումները
2. Ռիսկերի կառավարման գործընթացի փուլերը
Եզրակացություն
2. Էվինյան, Շահեն Դավթի: «Ձեռնարկության էկոնոմիկա», (ՈՒսումնական ձեռնարկ) /Շ.Դ. Էվինյան; Խմբ.՝ Յու.Մ. Սուվարյան, ՀՊՏՀ..Երևան, Տնտեսագետ, 2007:
3. Գրիգորյան, Ռաֆայել Լենսերի:,Ռիսկի կառավարում» :Ուսումնական ձեռնարկ /Ռ.Լ. Գրիգորյան.. Երևան : ԵՃՇՊՀ հրատ., 2010:
4. Беляков А.В., «Процентный риск»: анализ, оценка, управление, Финансы и кредит, 2001,#2 :
5. Ареопаг - м. «Управление предпринимательскими рисками», http://www.areopag.ru/
6. http://www.irbis.vegu.ru/repos/11727/HTML/007.htm
Ռիսկերը մարդկանց, տարբեր գործունեություն իրականացնող անձանց, սոցիալական, տեխնիկական ու տեխնոլոգիական համակարգերի կյանքի ու գործունեության անբաժանելի մասն են: Մարդու, տարբեր սուբյեկտների գործունեության բնույթով և շրջակա պայմաններով է պայմանավորված տարաբնույթ ռիսկերի առաջացումը:
Այդ իսկ առումով նախ անհրաժեշտ է անդրադառնալ ռիսկ հասկացությանը: Ռիսկը, որպես կանոն, կապվում է ապագա կամ սպասվելիք իրադարձության և այն ենթադրության հետ, որ այդ իրադարձությունը վատթարացնելու է առկա վիճակը: Չնայած որ դրան անդրադարձ է արվում նաև ռետրոսպեկտիվ առումով, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների գնահատման, չափման ու դրանց հետ կապված վիճակագրական այլ խնդիրների նպատակով: