Թեմա - Ռազմավարական պլանավորման էությունը, խնդիրները և մակարդակները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2000 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 10

Բովանդակություն
Ներածություն
Ռազմավարական պլանավորման էությունը, խնդիրները և մակարդակները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Յու. Մ. Սուվարյան «Մենեջմենթե, 2009
2. Кунц Г., О Донелл С. Управление: Системный и ситуационный анализ управлен1еских функций. Т. 1 М., Прогресс,1981
3. Мескон М., Альберт М., Хедоури Ф. Основы менеджмента. М., дело, 1992
4. Винокуров Б.А. Организация стратеги1еского управления на предприятии. М., Дело, 1966
5. Минцберг Г., Альстренд Б., Лэмпел Дж. Школы стратегии. СПб:Исдательство Питер, 2000
6. Томпсон А. Стрикнленд А., Стратеги1еский менеджмент. М., Банки и биржи, ЮНИТИ,1998
7. Ансофф И. Стратеги1еское управление, М., Экономика,1989
8. Маркова В.Д., Кузнецова В.Д. Стратеги1еский менеджмент. М., ИНФРА-М., 1999

Հատված

Պլանավորումը՝ որպես կառավարման կարևորագույն գործառույթ, հնարավորություն է ընձեռում պարզել կազմակերպության արդեն նվաճված մակարդակը, որոշել զարգացման նպատակը և խնդիրները, հստակեցնել սահմանված նպատա¬կին հասնելու ուղիներն ու մեթոդները; Արևմտյան տնտեսագետների պատկերավոր արտահայտությամբ՝ ,պլանավորումը` նախօրոք ընդունված որոշումներ են այն մասին, թե ինչ է պետք անել, երբ անել և ով է կատարելու։ Պլանավորումը կամուրջ է անցկացնում մեր ներկա և ցանկալի վիժակների միջևե։ Կառավարման այս գործառույթի գլխավոր խնդիրը ապագայի անորոշության մեջ կազմակերպու-թյան գործունեության նպատակամետ ուղղությունների և դրանց իրականացման մեթոդների կանխագուշակումն է։
Ռազմավարական պլանավորման հիմքում ընկած է ռազմավարություն հասկացությունը: Դրանում արտացոլված են ընկերության հիմնական նպատակները՝ շուկայական մասնաբաժնի ընդլայնումը, շահույթի աճը, բարձր մրցունակություն ապահովող առաջադեմ գիտատեխնիկական հետազոտությունների անցկացումը և այլն: Ա. Չանդլերի սահմանմանը համաձայն ռազմավարությունը կազմակերպության հիմնական երկարաժամկետ նպատակների և առաջադրանքների սահմանումն է, գործունեության ուղղության ընտրությունը և այդ նպատակների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների բաշխումը: Ռազմավարական պլանը համապատասխանում է իր նշանակությանը եթե այն հնարավորություն է ընձեռում ֆիրմային պահպանել առավելագույն ճկունություն: Այն ձևավորում է ապագայի ընդհանուր գաղափարը անտեսելով մանրամասնությունները և բաղկացուցիչ մասերը:
Ռազմավարական պլանավորումը իրենից ներկայացնում է ապագայի մոդելավորման գործընթաց՝ ներառելով երկարաժամկետ զարգացման կոնցեպցիաների ձևավորումը, նպատակների սահմանումը: Այն կարելի է նաև դիտարկել որպես կառավարչական գործընթացի էլեմենտ՝ ուղղված ֆիրմայի նպատակների, դրա զարգացման հավանական հեռանկարների ու պոտենցիալ հնարավորությունների միջև հավասարակշռության ստեղծմանն ու պահպանմանը:
Մարտավարական պլանավորումը իրականացվում է ռազմավարականի շրջանակներում ավելի կարճ ժամանակահատվածի համար և հնարավորություն ընձեռում բաշխելու, վերաբաշխելու ռեսուրսները՝ ելնելով միջավայրի փոփոխությունից:

Պատվիրել այս աշխատանքը