Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 15
2. Волкер Г. Что и как нужно делать, чтобы стать предпринимателем. Практическое руководство для начинающих. – МИГ (Московская издательская группа) ТПЦ «Полифакт«. Минск – Москва,
3. Уткин Э.А. Управление компанией. – М.: Ассоциация авторов и издателей «ТАНДЕМ«. Издательство ЭКМОС, 1997.
Կոշտ մրցակցային պայքարի և արագ փոփոխվող իրավիճակների պայմաններում կազմակերպությունները պետք է ուշադրություն դարձնեն ոչ միայն գործերի ներքին վիճակին, այլև մշակեն երկարատև ռազմավարական վարքագիծ, որը թույլ կտա քայլել իրենց շրջապատում կատարվող փոփոխություններին զուգընթաց: Անցյալում շատ կազմակերպություններ կարող էին գործել արդյունավետ` հիմնականում ուշադրություն դարձնելով առօրյա աշխատանքներին և ընթացիկ գործունեության ժամանակ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման հետ կապված ներքին խնդիրներին:
Ներկայումս, չնայած ընթացիկ գործունեության ժամանակ չի վերանում ներուժի ռացիոնալ օգտագործման խնդիրը, խիստ կարևոր է դառնում այնպիսի կառավարման իրականացումը, որը ապահովում է կազմակերպության ադապտացումը բիզնեսի վարման արագ փոփոխվող պայմաններին: Շրջակա միջավայրում փոփոխությունների արագացումը, նոր հարցադրումների երևան գալը և սպառողի դիրքորոշման փոփոխությունը, ռեսուրսների հանդեպ մրցակցության աճը, բիզնեսի միջազգայնացումը, բիզնեսի համար նոր անսպասելի հնարավորությունների ի հայտ գալը, որոնք առաջանում են գիտության և տեխնիկայի նվաճումների արդյունքում, տեղեկատվական ցանցերի զարգացումը, որոնք հնարավոր են դարձնում տեղեկատվության կայծակնային արագությամբ տարածումը և ստացումը, նորագույն տեխնոլոգիաների հասանելիությունը, մարդկային ռեսուրսների դերի փոփոխությունը, ինչպես նաև մի շարք այլ պատճառներ հանգեցրել են ռազմավարական կառավարման նշանակության կտրուկ մեծացմանը: