Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 5400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 27
1. Արարատ բանկի միկրո և փոքր վարկերի տրամադրման կարգը, ընդհանուր դրույթները
2. Արարատ բանկի միկրո և փոքր վարկերի փաստաթղթերի հաշվառումը և պահպանումը, վարկային մոնիտորինգ
3. Ժամկետանց վարկերի հետ տարվող աշխատանները, վարկերի մարում
4. Արարատ բանկի մոնիտորինգի տեսակներն ու իրականացման ձևերը
Եզրակացություն
Բանկը կարելի է դիտարկել որպես ֆինանսական շուկայի մասնագիտացված կառույց, որին բնորոշ է տնտեսության մեջ ձևավորված ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքագրումն ու դրանց հետագա տեղաբաշխումը վարկերում, արժեթղթերում և այլն: Այլ կերպ ասած բանկերը կատարում են ֆինանսական միջնորդի դեր դրամական միջոցների ժամանակավորապես ավելցուկ ու դրանց նկատմամբ ժամանակավոր պահանջ ունեցող անձանց միջև:
ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի գործունեությունը կարգավորվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով: Համաձայն նշված օրենքի բանկն իրավաբանական անձ է, որը սահմանված կարգով տրված լիցենզիայի հիմնան վրա իրականացնում է բանկային գործունեություն:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունն (այսուհետ` Բանկ) առևտրային իրավաբանական անձ է, որն իրավունք ունի «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:
Բանկը ստեղծվել է 20.09.1991թ.-ին գրանցված «ՀԱՅԿԱՊ» բանկ փակ բաժնետիրական ընկերությունից` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ փակ բաժնետիրական ընկերության անվանափոխվելու, այնուհետև` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու միջոցով և հանդիսանում է դրանց իրավահաջորդը:
Բանկի հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է, որիպահանջները պարտադիր են Բանկի բաժնետերերի և կառավարման մարմինների համար:
Բանկը ստեղծվել և ձեռք է բերել իրավաբանական անձի կարգավիճակ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետ` ԿԲ) գրանցվելու օրվանից` գրանցման վկայական թիվ 0153, գրանցման համարը 4, գրանցման ամսաթիվ 20.09.1991թ.:
Բանկն իրավունք ունի իրականացնել բանկային գործունեություն և օրենսդրությամբ սահմանված ֆինանսական գործառնություններ` Կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեությունիրականացնելու լիցենզիա ստանալու օրվանից` բանկային գործունեության լիցենզիա թիվ 4, լիցենզիան տրվել է 20.09.1991թ.: