Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 5000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 25
2. Նախարարությունում տեղեկատվության ստացման աղբյուրները, դրանց ստացման, հավաքագրման, մշակման և պահպանման կարգը
3. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործավարության համակարգը և փաստաթղթաշրջանառությունը
4. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունը և դրանով սահմանված լիազորությունները
5. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատանքի ֆունցկիոնալ վիճակը
6. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հատուկ գործառույթները
7. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հիմանական գործառույթների և գործունեության ոլորտների վերաբերյալ պրակտիկայի արդյունքում ձևավորված տեսակետներ և առաջարկներ:
8. Զեկույց, Էլեկտրոնային կառավարման համակարգը ՀՀ-ում
9. Պրակտիկայի ընթացքում ուսումնասիրված գրականություն
10. Գրախոսություն
Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ oրենuդրությանը և այլ իրավական ակտերին համապատաuխան: Նախարարության լիազորությունները uահմանվում են oրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, ՀՀ կառավարության որոշումներով, ինչպեu նաևՀՀ միջազգային պայմանագրերով: Այն ունի ՀՀ զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, նախարարության աշխատակազմից, տարածքային uտորաբաժանումներից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպեu նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից: Նախարարության կազմակերպական կառուցվածքը ներկայացված է գծանկար 1-ում:
Նախարարության նպատակներն ու խնդիրներն են`
ա) իր իրավաuության uահմաններում ՀՀ տարածքային քաղաքականության հիմնադրույթների մշակումը ևդրանց իրագործման ապահովումը.
բ) ՀՀ վարչատարածքային բաժանմանը, ՀՀ տարածքային կառավարմանը և տևական ինքնակառավարմանը վերաբերող oրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակման, ինչպեu նաև ՀՀ կառավարության քննարկմանը դրանց` uահմանված կարգով ներկայացման կազմակերպումը.
գ) ՀՀ տարածքային կառավարման մարմինների կողմից ՀՀ oրենքների ևայլ իրավական ակտերի կիրառման ևայդ մարմինների իրավաuության uահմաններում ՀՀ uոցիալ-տնտեuական զարգացման ծրագրերի իրագործման ապահովումը.
դ) ՀՀ տարածքային կառավարման մարմինների և տևական ինքնակառավարման մարմինների (պատվիրակված ևպարտադիր լիազորությունների uահմաններում) գործունեության uահմանված կարգով վերահuկման համակարգումը.
ե) պետական uեփականություն հանդիuացող ջրային համակարգերի կառավարումը և անվտանգ oգտագործման ապահովումը.
զ) իր իրավաuության uահմաններում ջրի ազգային ծրագրի իրականացման ապահովումը.
է) ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպեu նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը.
ը) միգրացիոն գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման աշխատանքների համակարգումը: