Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 22
2. Բանկի Կանոնադրությունը, աշխատանքային էթիկայի կանոնները
3. «Հայբիզնեսբանկ»-ի ծավալած գործունեությունը
4. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ մատուցվող ծառայությունները
Հիմնադրվել է բանկի հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշմամբ` 1994 թվականի դեկտեմբերի 14-ի հիմնադիր համաձայնագրի համաձայն, որով բանկը հանդես է գալիս որպես 1991 թվականի սեպտեմբերին հիմնադրված «Հայինվեստբանկ» փայատիրական բանկի իրավահաջորդ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 40 լիցենզիա` տրված 10.12.1991թ.:
2006 թվականին «Հայինվեստբանկի» բաժնետոմսերի 35%-նոց փաթեթներ ձեռք բերեցին ուկրաինական «Ուկրպրոմբանկը» և ուկրաինական «Ալֆա-Գարանտ» ապահովագրական ընկերությունը: Նույն թվականին Բանկի 30 % բաժնետոմսերի սեփականատերը դարձավ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Քրիսթի Մենեջմենթե ընկերությունը: 10.08.2010թ-ին «Ալֆա-Գարանտ» ապահովագրական ընկերությունը վաճառեց իր բաժնետոմսերը, և Բանկի բաժնետերեր մնացին ,Ուկրպրոմբանկը» և Քրիսթի Մենեջմենթե ընկերությունը: 2011 թվականի հուլիսի 19-ին բաժնետոմսերի 100% բաժնետեր դարձավ «Քրիսթի Մենեջմենթե ընկերությունը:2006թ. օգոստոսի 10-ին «Հայինվեստբանկ»-ի բաժնետերերի արտահերթ ժողովում միաձայն որոշվեց բանկը վերանվանել «Հայբիզնեսբանկի»:
19.07.2011թ. դրությամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բաժնետերերն հանդիսանում է «Քրիսթի Մենեջմենթե ընկերությունը 100%: Բանկի աշխատակիցների թվաքանակը 31.03.2013թ. դրությամբ 684 է:
Բանկը հանդիսանում է SWIFT, Anelik, Быстрая Почта, Money Gram, Intelexpress, Ria Money Transfer, Unistream և Coinstar միջազգային փոխանցման համակարգերի, ինչպես նաև ԱրՔա, MasterCard և Visa International վճարային համակարգերի անդամ:Բանկն ունի 31 մասնաճյուղ, որից 12-ը` Երևանում, 12-ը` ՀՀ մարզերում և 7-ը` ԼՂՀ-ում:
31.03.2016թ. դրությամբ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ընդհանուր ակտիվները կազմել են` 201.414.906 հազ. դրամ , ընդհանուր պարտավորությունները ` 180.347.298 հազ . դրամ, իսկ ընդհանուր կապիտալը ` 21.067.608 հազ. դրամ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդիսանում է ֆինանսական կազմակերպություն, որը կազմավորվել է բնակչությանն ու կազմակերպություններին բանկային և նմանատիպ ծառայություններ մատուցելու նպատակով: Բանկի առաքելությունն է առհասարակ Հայաստանի Հանրապետության զարգացմանը նպաստելը, մասնավորապես համագործակցելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ` վարկավորելով և որակյալ բանկային ծառայություններ մատուցելով նրանց: