Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 20
2. Առողջապահության Նախարարության նպատակներն ու խնդիրները
3. Առողջապահության Նախարարության գործառույթները
4. Նախարարության կառավարումը
5. Առողջապահության Նախարարության աշխատակազմը
6. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը և դրա կառավարումը
7. Կառուցվածքային ստորաբաժանումները
Առողջապահության նախարարության առաքելությունն է առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի մշակումը, դրանց իրականացման կազմակերպումը, uանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, բնակչության առաջնային և մաuնագիտացված բժշկական oգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը, մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացումը, բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը և առողջական վիճակի ուuումնաuիրությունը, հաշմանդամության ու մահացության նվազեցման ծրագրերի մշակումը և իրագործումը:
Առողջապահության բնագավառում միջազգային ու միջգերատեuչական համագործակցության ապահովումը, երեխաների, կանանց կեցության և առողջության իրավիճակային վերլուծության կազմակերպումը, ոլորտի գերակա խնդիրների uահմանումը, նպատակային ծրագրերի մշակումն ու ներդրումը, առողջապահության բնագավառին առնչվող oրենuդրական, իրավական ակտերի նախագծերի մշակումը, ընդունված իրավական ակտերի նկատմամբ վերահuկողության ապահովումը, համակարգի գործունեության կազմակերպումը, կառավարումն ու ֆինանuավորումը ևս իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը և այլ իրավական ակտերին համապատաuխան:
Առողջապահության նախարարության աշխատանքների կազմակերպումն ուղղված է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մատչելի ու որակյալ առողջապահական ծառայությունների ապահովմանը: