Թեմա - Պրակտիկայի հաշվետվություն. «ՎՏԲ-Հայաստան» բանկ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 6000 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 30

Բովանդակություն
Ներածություն
Մաս 1. ՎՏԲ-Հայաստան բանկի կառուցվածքը
2. ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսական SWOT վերլուծությունը
Մաս 2. Պրակտիկայի ընթացքում ուսումնասիրած բաժինները
2. Փոքր բիզնեսի և կորպորատիվ հաճախորդների հետ գործառնություններ
Բիզնես քարտեր
Եզրակացություններ

Հատված

Հայաստանում ՎՏԲ-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ հիման վրա և դե-ֆակտո հանդիսանում է նրա ավելի քան 85-ամյա բիզնես ավանդույթների իրավահաջորդը: Հայխնայբանկի պատմությունը սկսվում է XX դարի սկզբից: Հայխնայբանկը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին, այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանում հիմնադրվեցին և գործեցին առաջին պետական խնայողական դրամարկղերը: 70 տարի անց, 1993թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի որոշումներով Բանկը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության Պետական մասնագիտացված խնայողական բանկի` Հայխնայբանկի:
2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ (այսուհետ` ՎՏԲ Բանկ ԲԲԸ) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս):
Այդպիսով, «Հայխնայբանկ» ՓԲԸ ներգրավվեց ռուսական ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր բանկերի շարքերում, և 2006թ. հունիսին ռեբրենդինգից հետո, բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:
2007թ. հուլիսին ՎՏԲ Բանկ ԲԲԸ ձեռք բերեց բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս) և դարձավ «Հայխնայբանկ» ՓԲԸ միանձնյա բաժնետերը: Նույն 2007թ. Բանկի կառավարող մարմինների կազմում տեղի ունեցան փոփոխություններ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հանդես է գալիս որպես ViSA International միջազգային վճարահաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ, ԱրՔԱ լոկալ հայկական վճարահաշվարկային քարտային համակարգի սպասարկող անդամ:
2009թ. օգոստոսին Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը բանկին շնորհել է ВВ «Կայուն» վարկանիշ /ՀՀ վարկանիշին համապատասխան/:
Մասնաճյուղերի ամենալայն ու խոշոր ցանցը Հայաստանի տարածքում հնարավորություն է տալիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդներին իրենց բնակության վայրում օգտվել բանկի բազմաբնույթ ծառայություններից` տարաբնույթ ավանդների ընդունում և վարկերի տրամադրում, միջազգային փոխանցումների իրականացում, կոմունալ ծառայությունների վարձավճարների ընդունում:
01.03.2017 թ. դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ` 23-ը` Երևան քաղաքում, մնացած 44-ը` Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում:
Շնորհիվ իր մասնաճյուղերի ընդգրկուն ցանցի ՎՏԲ-Հայաստան բանկն ունի յուրահատուկ հնարավորություն երկրի ցանկացած շրջանում առաջարկել քաղաքացիներին ու կազմակերպություններին բանկային ծառայություններ` հաշիվների բացում և սպասարկում, դրամական փոխանցումներ, կոմունալ և բյուջետային վարձավճարների, ավանդների ընդունում, բազմաբնույթ վարկերի, պլաստիկ քարտերի տրամադրում և այլն:
ՎՏԲ-Հայաստան բանկի գործունեության զարգացման ծրագրում նախատեսված է Հայաստանի Հանրապետության տնտեսության ֆինանսավորման հետագա ընդլայնում, բոլոր հատվածների սպառողներին հնարավոր լայն սպեկտրի բանկային ծառայությունների մատուցում, ժամանակակից բանկային տեխնոլոգիաների ներդրում, հաճախորդների սպասարկման և սպասարկող անձնակազմի մասնագիտական որակների հետագա բարձրացում, մանրածախ և մեծածախ բիզնեսի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկի մշտական ընդլայնում:
Բանկը ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկատերերին և ձեռնարկություններին, խոշոր /կորպորատիվ/ առևտրային և պետական կազմակերպություններին: 2017թ. մարտի 1-ի դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը կազմում է 1331:

Պատվիրել այս աշխատանքը