Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 15
2.«Էֆֆեկտ» խանութ-սրահի առանձնահատկությունները
3. «Էֆֆեկտ» խանութ-սրահի դերը ՀՀ մանրածախ առևտրի զարգացման գործում
4.«Էֆֆեկտ» ՓԲԸ-ի զարգացման հեռանկարները և ուղղությունները
Էֆֆեկտ Գրուպխանութ-սրահը պատկանում է Էֆֆեկտ ԳրուպՓԲԸ-ին: Էֆֆեկտ Գրուպ ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 1995թ.: Այն սկզբնապես զբաղեցրել է առաջատար դիրք ներքին հարդարման պարագաների շուկայում և մինչ այժմ էլ պահպանում է այդ դիրքերը` փոքր խանութ-սրահների շրջանում: Ընկերության առաքելությունն է բավարարել հայ սպառողի` շինարարական նյութերի և ծառայությունների նկատմամբ պահանջմունքը իր զարգացման բոլոր փուլերում: Ընկերությունը, չնայած խանութ-սրահի ոչ այնքան մեծ չափերին, ունի բավականին մեծ պահեստային տարածք:
Ընկերությունը փորձում է իր բիզնես պորտֆելի շրջանակներում ավելի արդյունավետ աշխատել, իրականացնում է բազմաթիվ միջոցառումներ սպառողներին խթանելու համար, անընդհատ կատարելագործում և ընդլայնում է ապրանքատեսականին, ինչպես նաև իրականացնում է շուկայի մանրակրկիտ և խորը ուսումնասիրություն և վերլուծություն:
Ընկերությունը համագործակցում է հայկական խոշոր ընկերությունների հետ: Ընկերության ապրանքատեսականու անբաժան մասն են կազմում Baxi, Mercury, Faral, Schulz, Nupi, Rasch, Kinhil, Litokol, Ottone Meloda, Ceramika Dolomite, Vidima, Teuco, Duravit, Pamesa Ceramica, Teka, Valli&valli և այլ ապրանքանիշներ։
Ընկերությունը համագործակցում է հանրապետության շինարարական կազմակերպությունների, խոշոր խանութ-սրահների ցանցի մեծածախ բաժինների, դիզայներական ընկերությունների և անհատ վարպետների հետ։ Ընկերության երկարաժամկետ նպատակների շարքում է ունենալ ոչ միայն լայն ներկայացվածություն ներքին շուկայում, այլև դուրս գալ արտաքին շուկաներ։
Չնայած ներքին հարդարման շինանյութերի շուկան մեր երկրում մրցակցային է, ընկերությունն իր գործունեության հետ կապված ռիսկերը բարեհաջող կառավարում է, քանի որ Ընկերությունը մեր երկրում գործում է ավելի քան 10 տարի և այս տարիների ընթացքում իր մարկետինգային, գնային ճիշտ քաղաքականությունների, կառավարման արդյունավետ համակարգերի միջոցով մշտապես առաջատար է: