Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 19
2. Կազմակերպության ընդհանուր միջավայրի նկարագրությունը
3. Կազմակերպության կադրային քաղաքականությունը
4. Ընկերության կառավարչական որոշումների ընդունման գործող կարգը
5. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղությունները
6. Ներդրումներ երկրի տնտեսության մեջ, ոլորտի զարգացում
7. Աշխատատեղերի ստեղծում, արժանավայել աշխատանքային պայմանների ապահովում
2006 թ.-ի նոյեմբերի 3-ից «ԱրմենՏել» ՓԲԸ հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի` «ՎիմպելԿոմ Լթդ» Ընկերությունների խմբի մի մասը:
«ԱրմենՏել»-ը Beeline ապրանքանիշի ներքո Հայաստանի ողջ տարածքում մատուցում է GSM 900/1800 և 3G (UMTS) ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է Ինտերնետ հասանելիություն CDMA և ADSL տեխնոլոգիաներով:
2007 թ.-ից ընկերությունը շարունակաբար զարգացնում է լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայությունները ADSL տեխնոլոգիայով (Hi-Line), իսկ 2012 թ.-ի մարտից ընկերությունը կոմերցիոն շահագործման հանձնեց Ինտերնետ հասանելիության ծառայությունը FTTB տեխնոլոգիայով (Hi-Line Optic), որին միանալու հնարավորություն առաջինը ստացան Գյումրի քաղաքի բնակիչները։
2008 թ.-ին «ԱրմենՏել»-ը հանդիսացավ առաջին բջջային օպերատորը, որը կոմերցիոն շահագործման հանձնեց Հայաստանում առաջին 3G երրորդ սերնդի բջջային ցանցը։ Beeline 3G ցանցն ընդգրկում է ավելի քան հարյուր հիսուն Հայաստանի բնակավայր` 2.9 միլիոն բնակչությամբ։ Օրեցօր աճում է շարժական ինտերնետի օգտագործումը. վերջին երեք տարիների ընթացքում շարժական ինտերնետի տրաֆիկն աճել է 291 անգամ։
Ընկերությունը ծառայությունների լայն ցանկ է առաջարկում կորպորատիվ հաճախորդներին: Մասնավորապես, կորպորատիվ խնդիրներ լուծելու նպատակով «ԱրմենՏել»-ն առաջարկում է ընկերություններին ստեղծել տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցեր` օգտագործելով Beeline հուսալի CDN ենթակառուցվածքը 1 Գբիթ/վրկ թողունակությամբ:
2013թ–ի վերջի դրությամբ Երևանի քաղաքային հեռախոսակապը թվայնացված է 100%–ով։ Ընդհանուր առմամբ թվայանացման մակարդակը ողջ հանրապետությունում կազմում է 86%։ Բաժանորդային ցանցի մալուխների ենթակառուցվածքների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ։