Թեմա - Պրակտիկայի հաշվետվություն. «Անիտուր» տուրիստական կազմակերպություն

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 4200 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 21

Բովանդակություն
1. «Անիտուր» կազմակերպությունում ընդհանուր բնութագիրը
2. «Անիտուրի» ծառայությունները
3. «Անիտուր» կազմակերպության տուրիստական ընկերության նպատակներն ու խնդիրները
4. «Անիտուր» կազմակերպության մարքեթինգային ռազմավարությունը
5. Կազմակերպության ընդհանուր միջավայրի նկարագրությունը
6. Կազմակերպության կադրային քաղաքականությունը
7. Անձնակազմի ընտրությունը Անիտուր կազմակերպությունում

Հատված

«Անիտուր» տուրիստական կազմակերպությունը հիմնադրվել է 1996թ–ին ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական (արտաքին հարաբերություններ` Թուրքիա-Վրաստան) Վոլոդյա Առուշանյանի կողմից: «Անիտուրը» առաջինն է եղել ՀՀ-ում, որ նախաձեռնել է ուղևորությունների կազմակերպում դեպի Պատմական` Արևմտյան Հայաստան: Ուսումնասիրությունների և բանակցությունների շնորհիվ ձեռք է բերվել հնարավորություն կազմակերպելու լիարժեք ուղևորություններ դեպի միլիոնավոր հայերի համար այդքան կարևորված քաղաքներ` Անի, Կարս, Բայազետ/ Դարոինք/, Բերկրի, Վան, Մուշ, Բիթլիս / Բաղեշ/, Էրզրում, Բասեն, Արտվին, Արդահան, Ադանա, Այնթապ, Մարաշ, Սիս և այլն:
Մեծ փորձ ունեցող մասնագետների երկարատև աշխատանքի շնորհիվ ստեղծվել են ինքնատիպ և բովանդակալից ուղևորություններ: Առաջինը լինելու հանգամանքը և տարիներով հղկված երթուղիներն արդեն նախապայման են անթերի որակի, ինչի ապահովումն էլ հետևողականորեն վերահսկում է կազմակերպության տնօրինությունը: «Անիտուրը» իր գործունեությամբ ճանապարհ է բացել նաև մի շարք այլ կազմակերպությունների համար, որոնք այսօր ներկայանում են շուկայում միևնույն առաջարկով: Վերոնշյալ փաստը ուրախալի է նաև «Անիտուրի» համար, քանի որ մեր գործում առաջին հերթին կարևորվում է առաքելությունը, որին էլ ծառայում է մեր աշխատանքը:
«Անիտուր» ընկերությունը կազմակերպում է նաև հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող իրադարձությունների հոբելյաններին նվիրված ուխտագնացություններ, որոնք լայն լուսաբանվում են լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների կողմից: 2001թ արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հետ համատեղ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Բագավան (Թուրքիա): Այն նվիրված էր քրիստոնեությունը որպես պետական կրոն Հայաստանում հռչակվելու 1700-ամյա հոբելյանին:

Պատվիրել այս աշխատանքը