Թեմա - Պրակտիկայի հաշվետվություն. «Անդակո» ՍՊԸ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2800 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 14

Բովանդակություն
1. Կազմակերպության ընդհանուր բնութագիրը, առաքելությունն ու նպատակը
2. «Անդակո» ՍՊԸ-ի արտադրության գործընթացի կազմակերպումը
3. «Անդակո» ՍՊԸ-ի բիզնես-պլանը և մարքեթինգային ռազմավարությունը
4. Կազմակերպության ընդհանուր միջավայրի նկարագրությունը
5. Կատարված աշխատանքների ամփոփում

Հատված

«Անդակո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ.: Վարելով ներկրման և դիստրիբյուտորական ակտիվ գործունեություն սննդի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում` այսօր ընկերությունը հանդիսանում է երկրի խոշոր հարկատուներից մեկը: Կազմակերպության դուստր ընկերություններն են պրեմիում դասի Պարմա սուպերմարկետների ցանցը /4 սուպերմարկետ/. ինչպես նաև Մարտինի Ռոյալ ռեստորանը:
«Անդակո» ՍՊԸ-ն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Կովկասյան տարածաշրջանի մանրածախ առևտրի ոլորտի առաջատարներից մեկն է:
«Անդակո» ՍՊԸ-ն առաձնահատուկ ուշադրություն է դարձնում ապրանքների որակին` բավարարելով իր բոլոր հաճախորդների պահանջները:
«Անդակո» ՍՊԸ -ի գործունեության հիմնական ուղղությունը ներմուծումն ու մանրածախ առևտուրն է: Ընկերությանն է պատկանում ՀՀ տարածքում ամենադինամիկ տեմպերով զարգացող դիստրիբյուտորական ցանցը:
«Անդակո» ՍՊԸ-ն, որպես Հայաստանում ալկոհոլային խմիչքների, սննդի ներմուծման առաջատար ընկերություն, համագործակցում է մի շարք աշխարհահռչակ մատակարարների և արտադրողների հետ: Տարիների ընթացքում իր գործունեության աշխարհագրությունը լայնացնելով` «Անդակո» ՍՊԸ-ն Հայաստան է ներմուծում տարատեսակ ապրանքներ աշխարհի բազմաթիվ երկրներից:
«Անդակո» ՍՊԸ-ն մանրածախ առևտրի ոլորտի առաջատար ընկերություններից է Հայաստանում:
«Նվաճելով բարձունքները» կարգախոսին համահունչ` «Անդակո» ՍՊԸ-ի առաքելությունն է.
 լինել Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի ներմուծման և մանրածախ առևտրի ոլորտի առաջատար ընկերություն,
 իր հաճախորդներին ապահովել ապրանքների և ծառայությունների բարձր որակ, բազմազանություն և մատչելիություն,
 իր գործունեության մեջ ներգրավել տեղական և միջազգային գործընկերների և շարունակաբար ընդլայնել գործունեության շրջանակը,
 նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսության և շուկայական հարաբերությունների զարգացմանը,
 գործել իր աշխատողների և հասարակության հանդեպ պատասխանատվությամբ:

Պատվիրել այս աշխատանքը