Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 20
1. Ակբա-Կրդեիտ ագրիկոլ բանկի ստեղծման պատմությունը, առաքելությունը, նպատակները և հիմնական խնդիրները
2. ՄՌԿ վարչության գործունեության առանձնահատկություններն ու ընթացակարգերը
Եզրակացություն
AGBA բանկի և աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի միջև երկար տարիների փոխշահավետ համագործակցությունը հանգեցրին նրան, որ 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: AGBA բանկը վերակազմավորվեց փակ բաժնետիրական ընկերության և վերանվանվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ:
Բանկի կառավարման մարմիններն են`
• Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովը, որը Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է,
• Բանկի խորհուրդը, որն ընտրվում է բաժնետերերի ընդհանուր ժողովում,
• Բանկի գլխավոր գործադիր տնօրենը:
Բանկի խորհուրդը և գլխավոր գործադիր տնօրենը վարում են Բանկի գործունեությունը Բանկի Կանոնադրությամբ իրենց տրված լիազորությունների շրջանակներում:
Բանկն ունի գլխավոր հաշվապահ և ներքին աուդիտի ստորաբաժանում:
Բանկի Բաժնետերերի Ընդհանուր Ժողովը Բանկի բարձրագույն կառավարման մարմինն է, որը կազմված է բաժնետերերի պատվիրակներից:
Բաժնետերերի որոշումները կայացվում են Ընդհանուր ժողովում: Ընդհանուր ժողովները գումարվում են Բանկի կենտրոնական գրասենյակում կամ որևէ այլ տեղ, որը նշված է Ժողովի հրավերում:
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բանկի բաժնետերերի ցուցակը կազմվում է խորհրդի կողմից սահմանված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
Ընդհանուր ժողովը գումարվում է առնվազն մեկ անգամ: Ընդհանուր Ժողովը համարվում է իրավասու, եթե Ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Բանկի բաժնետերերը, որոնք համատեղ տիրապետում են Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսին: Բաժնետերերը ժողովին հրավիրվում են անհատապես: Ընդհանուր Ժողովի օրակարգը հաստատվում է Բանկի խորհրդի կողմից:
Ժողովի գումարման մասին բաժնետերերը պետք է ծանուցվեն Ժողովի գումարման օրվանից առնվազն 15 օր առաջ: Ծանուցումը պետք է առնվազն պարունակի օրենքով նախատեսված տեղեկությունները, այդ թվում Ժողովի վայրը, ամսաթիվը, օրակարգի հարցերը: Ծանուցումը պետք է իրականացվի ֆաքսի» պատվիրված նամակի ուղարկման կամ առձեռն հանձնելու միջոցով: Բանկի Ժողովը կարող է գումարվել նաև հեռակա կարգով: