Թեմա - Պրակտիկայի հաշվետվություն ACBA բանկ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 4200 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 21

Բովանդակություն
1. Կազմակերպության ընդհանուր բնութագիրը, հիմնական նպատակը
2. Բանկի գործունեության մեխանիզմը. Բանկի կառավարումը
3. Բանկի ֆինանսական գործունեությունը. Շահույթի բաշխումը
4. Բանկի ուժեղ կողմերը, ձեռքբերումները և զարգացումը վերջին տարիներին
5. Բանկի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունները
6. Այլ տեղեկություններ Բանկի և նրա գործառնությունների վերաբերյալ
7. Պրակտիկայի արդյունքում ձևավորված տեսակետները և առաջարկները

Գրականության ցանկ
1. Բանկի 2015 և 2016 թթ. տարեկան հաշվետվություններ
2. www.acba.am
3. www.cba.am

Հատված

Բանկը ստեղծվել է 1996թ. Եվրամիության, TACIS ծրագրի շրջանակներում: Ֆրիանսական Credit Agrikole բանկի Credit Agrikole Consultant խորհրդատվական ծառայությունը հոլանդական Rabobank և գերմանական DG – Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ հաջողությամբ իրականացրեցին բանկի ստեղծման եռափուլ ծրագիրը.
Գործառնական հիմնադրումը (1996թ.) նշանավորվեց Բանկի և նրա երեք մասնաճյուղերի ստեղծմամբ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 1996թ. մարտի 29-ին բանկային գործառնությունների իրականացման արտոնագրի տրամադրմամբ:
AGBA բանկի և աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի միջև երկար տարիների փոխշահավետ համագործակցությունը հանգեցրին նրան, որ 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: AGBA բանկը վերակազմավորվեց փակ բաժնետիրական ընկերության և վերանվանվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ:
Բանկի առաքելությունը կայանում է հետևյալում. Վարկերի և այլ բարձրակարգ բանկային ծառայությունների տրամադրում գյուղատնտեսության, արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտում զարգացման իրատեսական հեռանկարներ ունեցող անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, ինչպես նաև ունիվերսալ բանկային ծառայությունների մատուցում անհատներին:
Բանկի գործունեության հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի տնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը:
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ը ձևավորվել է «Հայաստանի Գյուղացիական Փոխօգնության Բանկ կոոպերատիվ բանկի վերակազմավորման միջոցով»:
Բանկն ունի կանոնադրական հիրմնադրամ, որը հավասար է տեղաբաշխված բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին: Բանկի կանոնադրական հիմնադրամը կազմում է 10.000.000.000 / տաս միլիարդ / դրամ, որը բաժանված է 2500 հատ հասարակ բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 4.0 մլն դրամ անվանական արժեքով: Բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո Բանկը բաժնետերերին տրամադրում է համապատասխան քանակի տպագրական եղանակով պատրաստված բաժնետոմսերի հավաստագրեր: Բանկի բաժնետոմսերի ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան:
Բանկի ընդհանուր հիմնադրամը ձևավորվում է հիմնական և լրացուցիչ հիմնադրամների համրագումարից, որոնք ներառում են կանոնադրական հիմնադրամը, գլխավոր պահուստը, չբաշխված շահույթը, ակլ պահուստները, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներ:

Պատվիրել այս աշխատանքը