Թեմա - Պրակտիկայի հաշվետվություն- Երևանի քաղաքապետարան

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3400 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 17

Բովանդակություն
1. Պրակտիկայի հաշվետվություն
2. Արտաքին ձևավորման և գովազդի վարչության նպատակ, խնդիրներն ու հիմնական գործառույթները
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, նրա կառավարումը և կառուցվածքը
4. Քաղաքապետարանի գործավարության կարգը
5. Քաղաքապետարանի տեղեկատվության ստացման աղբյուրները, դրանց ստացման, հավաքագրման, մշակման և պահպանման կարգը
6. Քաղաքապետարանի կառավարչական որոշումների ընդունման գործող կարգը

Հատված

Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն: Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը: Տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը:
Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որի միջոցով Երևանի քաղաքապետը ու Երևան քաղաքի ավագանու կանոնակարգով նախատեսված դեպքերում նաև Երևան քաղաքի ավագանին կազմակերպում են քաղաքապետին և ավագանուն վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և բնականոն գործունեությունը:
Քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է քաղաքապետի տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով: Քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները` կազմակերպում է ավագանու և քաղաքապետարանի աշխատանքները, իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բնակիչների իրավունքները և ազատություններն ապահովելու համար, օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների, քաղաքային կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարներին և այլն:

Պատվիրել այս աշխատանքը