Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 15
1. Պետական սեփականությունը, դրա կառավարման արդի հիմնախնդիրները
2. Համայնքային սեփականությունը, դրա ձևավորումը և կարգավորումը
Եզրակացություններ
2. Մարկոսյան Ա., «Տնտեսագիտություն բոլորի համար», Երևան 2001թ
3. Տնտեսագիտության տեսության դասագիրք Գ. Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան «Տնտեսագետ» 2004թ.
4. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, 1996թ.
5. Аткинсон Э., Стиглиц Дж., Лекции по экономической теории государственного сектора, М. 1995.
6. Кошкин В., Управление государственной собственностью, Москва 2002.
Շուկայական տնտեսության գոյության կարևոր պայմաններից է սեփականության բազմաձևությունը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ շուկայական տնտեսության զարգացման և քաղաքակիրթ շուկա ձևավորելու համար անհրաժեշտ է սեփականության բազմաթիվ ձևերի գոյություն: Շուկայական հարաբերությունները անտարբեր չեն այն բանի հանդեպ, թե շուկայի սուբյեկտները որքանով են ինքնուրույն և ազատ իրենց տնտեսական գործունեության մեջ, իհարկե, օրենքի շրջանակներում, անտարբեր չեն նաև նաև ազնիվ մրցակցության պայմանների նկատմամբ:
Դրա համար էլ անհրաժեշտ է, որ սեփականության յուրաքանչյուր ձև շուկայական տնտեսությունում գրավի իր համապատասխան տեղը և վարի ազնիվ տնտեսական գործունեություն և իրավունքի սահմաններում մասնակցի ազատ շուկայական մրցակցությանը:
Ներկայումս շուկայական տնտեսությունում գործող սեփականության ձևերը կարելի է խմբավորել և բաժանել տարատեսակների: Դրանք են`
1. հանրային սեփականություն,
2. անհատական սեփականություն,
3. կոլեկտիվ սեփականություն:
Հանրային սեփականությունը դրսևորվում է պետական և համայնքային կամ մունիցիպալ սեփականության ձևերով: Մեր հանրապետությունում համայնքային սեփականությունը տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների սեփականությունն է, որը ամրագրված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում /1996թ./:
Սահմանադրական և նորմատիվ իրավական հիմքը, որը կարգավորում է համայնքային սեփականության խնդիրները, կարելի է բաժանել երեք ինքնուրույն խմբերի.
- համայնքային սեփականության ձևավորումը,
- համայնքային սեփականության, այդ թվում` համայնքային բնակարանային ֆոնդի և հողային ռեսուրսների կարգավորումը,
- համայնքային սեփականության մասնավորեցումը: