Թեմա - Պետական ֆինանսական վերահսկողությունը ԱՀ-ում (Արցախի Հանրապետությունում)

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 5800 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 29

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1: Վերահսկողության էությունը և անհրաժեշտությունը
1.1. Վերահսկողությունը` որպես կառավարման գործառույթ
1.2 Վերահսկողության փուլերը և ձևերը
Գլուխ 2: Պետական ֆինանսական վերահսկողություն
2.1Պետական ֆինանսական վերահսկողության էությունը
2.2 Պետական ֆինանսական վերահսկողության իրականացման գործընթացը
Գլուխ 3. Պետական ֆինանսական վերահսկողությունը ԱՀ-ում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Բադանյան Լ., Աբգարյան Կ. «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ», Եր.,, Զանգակ-97ե 2007թ.
2. Մենեջմենթ; Յու. Մ. Սուվարյանի ընդանուր ղեկավարությամբ և խմբագրությամբ; -Երևան 2016թ.
3. Մուրադյան Ս. «ֆինանսական իրավունք» Երևան, Ասողիկ, 2003թ.
4. Мескон М., Альберт М., Хедоури Ф. Основы менеджмента. Москва 1992г.
5. ԼՂՀ Սահմանադրության: 2006թ.
6. «Աուդիտորական գործունեության մասին» ԱՀ օրենք - 2011թ.

Հատված

Վերահսկողությունը կառավարման հիմնական (ընդհանուր) եզրափակիչ գործառույթն է, առանց որի անհնար է գործնականում արդյունավետ իրականացնել կառավարման մյուս երեք ընդհանուր գործառույթները (պլանավորումը, կազմակերպումը և մոտիվացիան):
Տնտեսագիտական գրականության մեջ գոյություն ունեն վերահսկողության՝ որպես կառավարման գործառույթի մի շարք սահմանումներ և մեկնաբանություններ: Այսպես, Անրի Ֆայոլը գտնում է, որ «վերահսկողությունն իրենից ներկայացնում է այն բանի հաստատումը, որ ամեն ինչ ընթանում է հաստատված պլանին, գոյություն ունեցող դիրեկտիվ փաստաթղթերին և գործող սկզբունքներին համապատասխան»:
«Մենեջմենթի հիմունքներ» ուսումնական ձեռնարկի հեղինակները գտնում են, որ վերահսկողությունը, որպես կառավարման գործառույթ, հանդես է գալիս որպես կազմակերպությունների կողմից իրենց առջև դրված նպատակներին հասնելու ապահովման գործընթաց:
Մեկ այլ բնորոշման համաձայն՝ «վերահսկել»՝ նշանակում է կարգավորել կամ կառավարել, և այս տեսանկյունից վերահսկողություն իրականացնող անձը կազմակերպության տնտեսական նավապետն է, որն իր տրամադրության տակ գտնվող քանակական տեղեկատվության շնորհիվ օժանդակում է գծային և ֆունկցիոնալ ստորաբաժանումների ղեկավարներին առավել համարձակ վարել իրենց նավը գործարարության անհանգիստ աշխարհում:
Ամերիկացի հայտնի հետազոտող Ռ. Էդվարդսը մշակել է կառավարչական վերահսկողության տիպաբանություն, ըստ որի` առանձնացվում են վերահսկողության հետևյալ ձևերը.
1.     հասարակ, որն իրականացվում է անձնավորված մակարդակով, ուր հիմնական դերը վերապահված է միջանձնային հարաբերություններին,
2.     կառուցվածքային, որի հիմքը ձևական ինստիտուցիոնալ կապերն են` հիմնված կազմակերպության և տվյալ կորպորատիվ մշակույթին բնորոշ ներքին նորմերի վրա,
3.     տեխնիկական, որն իրականացվում է գործունեության կոնկրետ ձևի դեպքում` կառավարչական, տեղեկատվական կամ սոցիոտեխնիկական տեխնոլոգիաների հիման վրա,
4.     բյուրոկրատական, որը հիմնված է չանձնավորված ձևական հարաբերությունների վրա, այսինքն` տվյալ կազմակերպության հիերարխիկ կառուցվածքով պայմանավորված կանոններով և սկզբունքներով:

Պատվիրել այս աշխատանքը