Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3200 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 16
1. Պահանջարկի տեսության հիմնադրույթները տնտեսագիտության մեջ
2. Անհատական և շուկայական պահանջարկ: Պահանջարկի տնտեսական օրենքը և դրա գործողության մեխանիզմը
3. Պահանջարկի ոչ գնային գործոնները
4.Պահանջարկի առաձգականության էությունը և գործակիցը
Եզրակացություններ
2. А.С. Ядгаров, История экономических учений, М.,2000..
3. Ա. Արշակյան, Մ. Հարությունյան, Հավասարակշռության տեսություն, Երևան 2004թ.
4. Տնտեսագիտության տեսություն ուսումնական ձեռնարկ Գ. Կիրակոսյանի խմբագրությամբ, Երևան «Տնտեսագետ» 2009թ.
5. Գ. Կիրակոսյան և ուրիշներ, Տնտեսագիտական ուսմունքների պատմություն, Երևան 2004թ
Պահանջարկն ապրանքների այն քանակությունն է, որը սպառողները ցանկանում են գնել տվյալ պահին գործող շուկայական գնով: Պահանջարկը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր սպառող որքան է ծախսում այս կամ այն ապրանքի ձեռք բերման համար այդ պահին գործող գնով և որքան կծախսեր,եթե գինը բարձրանար կամ իջներ: Պահանջարկի և գնի միջև նման փոխկապվածությունը ցույց է տալիս՝ երբ գինը բաձր է,սպառողները համեմատաբար քիչ են գնում, իսկ երբ գինը ցածր է համեմատաբար շատ են գնում: Եվ քանի որ շուկայում գները մշտապես փոխվում են,ուստի սպառողները գերադասում են ցածր գնով շատ գնել՝ գների մակարդակի բարձրացման մտավախության պատճառով:
Ապրանքների նկատմամբ մեր պահանջն անհամեմատ մեծ է, քան մեր եկամտի գնողունակությունը: Նույնիսկ այն սպառողները, որոնք բավականին մեծ գնողունակություն ունեն, չեն կարող գնել այն ամենը, ինչ կցանկանային: Այսպիսով, բոլորս էլ ստիպված ենք ընտրություն կատարել:
Պահանջարկը ընդհանրացված տերմին է, որը նկարագրում է ապրանքի փաստացի և պոտենցիալ գնորդներին: Պահանջարկը պահանջմունք է արտահայտված դրամական ձևով: Պահանջարկի ծավալը ապրանքների քանակն է, որը սպառողները ցանկանում են ձեռք բերել որոշակի ժամանակահատվածում: Պահանջարկը հանդես է գալիս որպես տնտեսական բարիքների (ռեսուրսների, ապրանքների, կամ ծառայությունների) նկատմամբ շուկայում ներկայացված պահանջմունք և սահմանափակում է բնակչության գնողունակությամբ (նրա դրամանկան եկամուտներով): Այլ կերպ ասած, պահանջարկը գնողունակ պահանջմունք է կամ արտադրված բարիքների այն քանակը, որը գնորդները (այլ հավասար պայմաններում) պատրաստ են և ի վիճակի են գնել հնարավոր տարբեր գների դեպքում` որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Հետևաբար դրա ծավալի և կառուցվածքի վրա էականորեն ազդում է բնակչության եկամուտների չափը: