Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 12
Պահանջարկ, պահանջարկի գնային և ոչ գնային գործոնները
Եզրակացություն
2. Վ. Օրդուխանյան, Պահանջարկն ու սպառողական վարքագծի տեսությունը, Երևան 2006թ.
Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը սպառողը ցանկանում է ձեռք բերել շուկայից տվյալ պահին և տվյալ գնով: Այլ կերպ ասած, պահանջարկը գնողունակ պահանջմունքն է: Շուկայում ապրանքները գնվում են կամ իբրև արտադրության միջոցներ, կամ կենսամիջոցներ (անձնական սպառման առարկաներ) և օգտագործվում արտադրողական կամ անձնական սպառման համար: Կարող է թվալ, թե պահանջարկի կողմում կանգնած է հասարակական պահանջմունքների որոշակի հաստատուն մեծություն, որն իր բավարարման համար արդյունքի որոշակի քանակություն է պահանջում: Սակայն պահանջմունքների քանակական որոշվածությունը իրականում առաձգական է և երերուն նախ` այն պատճառով, որ արտադրողական սպառումը ընդլայնված վերարտադրության մեջ անխուսափելիորեն աճի միտում ունի, իսկ բնակչությունը, թեկուզ շարունակի սպառել սովորական միջին չափերով, դարձյալ պետք է իր տրամադրության տակ ունենա ոչ միայն կենսամիջոցների նույն քանակը, այլև ինչ-որ մի լրացուցիչ քանակ՝ բնակչության թվի տարեկան աճին համապատասխան: