Թեմա - Որակի կառավարման ժամանակակից մոտեցումներ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 4600 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 23

Բովանդակություն
Ներածություն
1. Արտադրանքի որակի էությունը և դրա կառավարման տեսությունները
2. Որակի կառավարման էությունը և կառավարման համակարգերը
Եզրակացություններ

Գրականության ցանկ
1. Քալանթարյան Պ., Արտադրության կազմակերպում, Երևան 2004 թ.:
2. Մալխասյան Ա. Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության հավաստում և որակի կառավարում, Երևան «Տնտեսագետ» 2001թ.,
3. «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքը: /www.parliament.am/
4. Ձեռնարկության արդյունավետ կառավարում: Տ.գ.դ. պրոֆ.Յու.Մ.Սուվարյանի ընդհանուր խմագրությամբ: Երևան, «Տնտեսագետ», 2001
5. Մենեջմենթ, Յու.Մ.Սուվարյանի ընդհանուր խմագրությամբ: Երևան, «Տնտեսագետ», 2007
6. Гэловей Л. Операционный менеджмент. Санкт-Петербург, 2001

Հատված

Ցանկացած լուրջ աշխատանք` կապված որակի բարելավման հետ, պետք է սկսել «որակ» բառի նշանակության բացահայտումից: «Որակը» դասվում է այն հասկացությունների շարքը, որոնք տարբեր մարդիկ ու կազմակերպություններ տարբեր կերպ են ընկալում: Առանձնացվում է «որակ» հասկացության երկու հիմնական մոտեցում` որպես օգտագործման պիտանելիություն և որպես տեխնիկական ու մյուս պահանջներին համապատասխանություն: 1986 թ. Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) ձևակերպեց, իսկ 1994 թ. հստակեցրեց «որակ» հասկացությունը: Որակը օբյեկտիվ բնութագրիչների ամբողջությունն է, որոնք համապատասխանում է սահմանված կամ ենթադրյալ պահանջներին:
Մինչև 1970-ական թվականները մասնագիտական գրականության մեջ և պրակտիկայում որակի կառավարման գործառույթին առանձին ուշադրություն չի դարձվել: Այդ ժամանակ շատ թե քիչ ուշադրության արժանացել են որակի տեխնիկական վերահսկման կազմակերպման հարցերը: Որակի կառավարման կազմակերպական համակարգի առանձնացման հիմնական սկզբունքներից մեկը նրա նպատակների որոշումն ու կառուցվածքավորումն է, որի հիման վրա կարող է բավականաչափ հստակ ձևով առանձնացվել կառավարման օբյեկտը: Այս դեպքում, որպես այդպիսին կարող են համարվել արտադրանքի որակի ապահովման և բարձրացման նպատակների կառուցվածքին համապատասխանող որոշակի խնդիրների լուծման գործընթացները, որոնք իրականացվում են արտադրանքի մշակման, պատրաստման, իրացման և շահագործման ենթահամակարգերում, ինչպես նաև այդ ենթահամակարգերի կազմակերպման ու դրանց միջև փոխգործունեության իրականացման ժամանակ:
Տնտեսության զարգացման պարտադիր պահանջ է համարվում արտադրանքի որակի սիստեմատիկ բարձրացումը: Որակը դա արտադրանքի հատկությունների ամբողջությունն է, որը հանդիսանալով պիտանելիության նախապայման, բավարարում է որոշակի պահանջարկ ըստ համապատասխան նշանակության: Ատադրանքի որակի բարձրացումը հանդիսանում է ձեռնարկության կարևոր խնդիրներից մեկը: Առանց բարձր որակի ապահովման հնարավոր չէ մրցել այժմյան շուկայում: Արտադրանքի բարձր որակի հիմք հանդիսանում է արտադրությանը մասնակցող մի շարք տարրերի որակը՝ աշխատանքի առարկաների, աշխատանքի միջոցների, ինչպես նաև կառավարման ու կազմակերպման: Այն արտադրանքը, որը թողարկվել է ստանդարտներին ոչ համապատասխան, համարվում է խոտան: Խոտանը բերում է աշխատանքի ցածր էֆեկտիվություն, մեծանում է նյութերի, աշխատանքի, էներգիայի և այլ միջոցների ծախսը: Որպեսզի ձեռնարկությանը շահագրգռեն թողարկելու միայն բարձրորակ արտադրանք, մշակվել է տնտեսական խթանիչ համակարգ: Այս համակարգի տարրերից են գները, զեղչերը, տուգանքները: Այս համակարգի գործունեությունը ստիպում է ձեռնարկությանը ունենալ պատասխանատվություն իր արտադրանքի որակի համար:

Պատվիրել այս աշխատանքը