Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 12
Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով վնասի գնահատման հիմնախնդիրները
Եզրակացություններ
2.В. Глуков. Экономические основы экологии. М. 1999.
Ժամանակակից քաղաքակրթությունը չտեսնված ճնշում է գործադրում բնության վրա: Արդյունաբերական թափոններով բնական միջավայրի աղտոտումը վնասակա ազդեցություն է գործում մարդկանց, կենդանիների, բույսերի, հողի, շենքերի և շինությունների վրա, իջեցնում է մթնոլորտի թափանցիկությունը, բարձրացնում է օդի խոնավությունը, մեծացնում է մառախլապատ օրերի թիվը, փոքրացնում է տեսանելիությունը, առաջ է բերում մետաղկան իրերի կոռոզիա:
Շրջակա միջավայրի աղտոտման տակ հարկ է հասկանալ միջավայրի հատկությունների (քիմիական, մեխանիկական, ֆիզիկական, կենսաբանական և դրանց հետ կապված տեղեկատվական) փոփոխությունը, որոնք տեղի են ունենում բնական կամ արհեստական գործընթացների արդյունքում և հանգեցնում են միջավայրի ֆունկցիայի վատթարացմանը` ցանկացած կենսաբանական կամ տեխնոլոգիական օբյեկտի առումով: Իր գործունեության մեջ օգտագործելով շրջակա միջավայրի զանազան տարրեր` մարդը փոխում է դրանց որակը: Հաճախ այդ փոփոխությունները արտահայտվում են աղտոտման ոչ բարենպաստ ձևերով: Իրենց մասշտաբներով մարդածին փոփոխությունները համադրելի են դառնում բնականների հետ, իսկ մի շարք դեպքերում անգամ գերազանցում են դրանք: