Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 17
1. Շուկայի դրական և բացասական կողմերը
2. «Անտեսանելի ձեռքի» ուժի կորստի պատճառները և շուկային պետության միջամտության անհրաժեշտությունը:
3. Պետական հատվածի գործունեության պահանջարկը և առաջարկը
Եզրակացություններ
2. Աղաջանյան Հ., «Տնտեսագիտության տեսություն», ուսումնական ձեռնարկ, մաս 1, Երևան 2009
3. Գորթնի Ջ.Դ., Ստրոուպ Ռ. Լ., «Տնտեսագիտություն. մասնավոր և հասարակական ընտրություն», Երևան, 2003
4. Թովմասյան Ռ.Ա. «Տնտեսագիտության տեսություն», Երևան 2004
5. Խաչատրյան Գ. Հ. «Տնտեսագիտության տեսություն», Երևան 2007
6. Կիրակոսյան Գ. «Անցումային տնտեսության վերափոխումները», Եր. 2002
Կայուն պետության գրավականը ամուր և դինամիկ տնտեսությունն է: Իսկ ինչպե՞ս է հաստատվում այդ ամուր և դինամիկ տնտեսությունը: Այդպիսի տնտեսությունը հաստատվում է ինքնաբերաբա՞ր, թե՞ պետության անմիջական միջամտության և կարգավորման մեխանիզմների շնորհիվ: Այս հարցի վերաբերյալ բանավեճերը թերևս սկզբնավորվել են 18-րդ դարում: Դասական տնտեսագետները գտնում էին, որ շուկան ինքնակարգավորվող մեխանիզմ է, պետական միջամտությունը այդ մեխանիզմին խիստ անհարկի է, և այն պետք է հասցվի նվազագույնի: Նրանց հակառակ՝ Ջ. Մ. Քեյնսը և իր հետևորդները նշում էին, որ պետական կարգավորումը տնտեսության մեջ տալիս է դրական մեծ արդյունքներ, և առանց դրա տնտեսությունը կարող է կանգնել խորը ճգնաժամային խնդիրների առաջ:
Ակնհայտ է, որ այս ենթատեքստում կարևորվում է տնտեսության պետական կարգավորման անհրաժեշտության, դրա ուղղությունների, նպատակների և գործիքների ուսումնասիրությունը, որը հնարավորություն կտա պատկերացում կազմել տնտեսության մեջ պետական կարգավորման օբյեկտիվ անհրաժեշտության և պետական կարգավորմամբ պայմանավորված դրական արդյունքների ապահովման մասին: Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում դժվար է պատկերացնել մի պետություն, որի տնտեսության մեջ զգալի դերակատարություն չունենան կարգավորման մեխանիզմները:
Տնտեսական նոր, առավել ազատական հարաբերություններին անցման գործընթացով պայմանավորված հիմնախնդիրների լուծումը ստանում է ընդգծված բնույթ հատկապես անցումային տնտեսությամբ երկրներում, քանի որ դրանցում, որպես կանոն, ֆինանսական միջոցների անբավարարությունը, պետական կառավարման համակարգի անկատարությունը, օրենսդրական համապատասխան դաշտի բացակայությունը ստեղծում են լուրջ դժվարություններ:
Ըստ էության, տնտեսագետների շրջանակում գերակայում է այն տեսակետը, ըստ որի, երբ տնտեսությունն առընչվում է բարդ խնդիրների հետ, պետությունը պետք է հիմնավորված միջամտությամբ նպաստի դրանց լուծմանը: Այս պարագայում խնդիրը հիմնականում կայանում է նրանում, թե պետությունն այդ ուղղությամբ կարգավորման ինչպիսի լծակներ է կիրառում: