Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 6400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 32
Գլուխ 1. Ներդրումների ընդհանուր բնութագիրը
1.1. Ներդրումների էությունը, տեսակները
1.2. Ներդրումային քաղաքականություն
Գլուխ 2. Ներդրումների տնտեսական արդյունավետությունը
2.1. Տնտեսական արդյունավետության էությունը և չափումը
2.2. Ներդրումների արդյունավետության գնահատման ֆինանսամաթեմատիկական հիմքերը
2.3. Ներդրումների արդյունավետության գնահատման մեթոդները
Գլուխ 3. Ներդրումային նախագծերի արդյունավետության կապը ներդրումների ռիսկայնությունից
3.1. Ներդրումային ռիսկը որպես տնտեսական ռիսկի տարատեսակ
3.2. Ներդրումային ռիսկի դասակարգումը
3.3. Ռիսկի գնահատումը և կառավարումը
Վերլուծություն
2. «Управление рисками при реализации инвестиционных проектов», Москвин В.А., М.: Финансы и статистика, 2004
3. Любушкин Н.П., Лещева В.Б., Дьякова В.Г., «Анализ финансово экономической деятельности предприятия», Уч. пособие для вузов, Под ред. проф. Н.П. Любушина, М.: ЮНИТИ - ДАНА, 2002,
4. В. В. Ковалев, В. В. Иванов, В. А. Лялин, «Инвестицииե, 2-е издание, Москва, 2008
5. Хохлов Н.В., «Управление риском», Учебное пособие, М. 2001.
6. «Ձեռնարկության էկոնոմիկաե (ՈՒսումնական ձեռնարկ) /Շ.Դ. Էվինյան ; Խմբ.՝ Յու.Մ. Սուվարյան/ ՀՊՏՀ. Ե. : Տնտեսագետ, 2007..
7. Ստեփանյան, Անահիտ «Արտադրական ձեռնարկությունների ֆինանսներե (Ուսումնական ձեռնարկ)/ Ե. : Իրավունք, 2011..
8. «Իրական ինվեստիցիաների (կապիտալ ներդրումների) արդյունավետության գնահատման ցուցանիշների համակարգըե : Դասախոս. տեքստեր /Ե.Հ. Պարսեղյան; Մասն. խմբ.՝ Կ.Հ. Աբգարյան..Ե. : Տնտեսագետ, 2003..
Ներդրումային նպատակաուղղված ռազմավարության մշակումն ու արդյունավետ իրականացումը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, ապահովումը այսօր կարելի է համարել արդյունաբերական ձեռնարկության ընդհանուր տնտեսական քաղաքականության կարևոր ուղղություններից: Ցանկացած ձեռնարկության տնտեսական, սոցիալական ու գիտատեխնիկական զարգացումը էապես պայմանավորված է ներդրումային գործունեությունից, այն ապահովում է տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական կայունությունը, շահութաբերության մակարդակի բարձրացումը, արտադրվող արտադրանքի մրցունակության ապահովումը:
Ներդրումային գործընթացը հանդիսանում է տնտեսավարող սուբյեկտի համախառն կապիտալ ներդրումները, որոնք ապագայում նպաստում են արտադրողական ուժերի աճին, ընդ որում՝ այդ կապիտալ ներդրումները կարող են իրականացվել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական բնագավառում (գովազդ, լիցենզիաների, արտոնագրերի ձեռքբերում, կրթություն և այլն): Ընդ որում՝ ներդրումները հանդես են գալիս տարբեր ձևերով՝ ներդրումներ անշարժ գույքում, արժեթղթերում, պարտատոմսերում, օպցիոններում, մեծ և փոքր ռիսկով, երկարաժամկետ և կարճաժամկետ, ուղղակի և անուղղակի և այլն: Այս ամենը պատճառ է հանդիսանում բազմապիսի ռիսկերի առաջացման:
Յուրաքանչյուր ձեռնարկատեր իր գործունեությունը սկսելու հենց առաջին պահից բախվում է նյութական, հումքային, ֆինանսական, կադրային և այլ ռեսուրսների տեղաբաշխման ու օգտագործման վերաբերյալ որոշումների ընդունման ռիսկին: Բիզնեսում ռեսուրսների խելամիտ բաշխման հիմնական խնդիրը կապված է հավերժական խնդրի հետ. «պահանջմունքները անսահմանափակ են, իսկ հնարավորությունները` սահմանափակ»:
Կապիտալի ներդրման ցանկացած որոշում ուղեկցվում է անորոշությամբ: Նման պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում ներդրումային գրավչության կանոնավոր հետազոտությունների իրականացումը: Ներդրումային գրավչության քանակական արտահայտությունն են տնտեսության մեջ ներդրված միջոցների կորստի հավանականությունն արտահայտող ներդրումային ռիսկերը, որոնք առաջանում են սոցիալական, քաղաքական և տնտեսական բազմաթիվ պատճառներով: Միայն ռիսկերի ընդհանուր գնահատման արդյունքում է հնարավոր դառնում գնահատել ներդրումային նախագծի արդյունավետությունը: