Թեմա - Նավթ արտահանող երկների տնտեսությունների բացության համեմատական վերլուծությունը (Քուվեիթ)

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2600 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 13

Բովանդակություն
Ներածություն
1. Տնտեսության բացության ցուցանիշների վերլուծությունը նավթ արտահանող երկրներում
2. Քուվեյթը որպես նավթ արտահանող երկիր. տնտեսության բացության ցուցանիշն ու առանձնահատկությունները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Մարկոսյան Ա., Հախվերդյան Դ., Նազարյան Գ.,, Հայաստանը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում. - Եր., ԱՌՏ. 2002.
2. Розанова Н.М., Макроэкономика, https://studme.org/1599062520015/ekonomika/makroekonomika
3. И.П. Николаева. Мировая экономика. 2006, http://textbook.news/ekonomika-mirovaya/166-harakteristika-ekonomiki-blijnevostochnyih.html
4. Организация стран-экспортеров нефти (ОПЕК), http://www.ereport.ru/articles/ecunions/opec.htm
5. Экономика Кувейта, http://www.ereport.ru/stat.php?razdel=country&count=kuwait

Հատված

Արդի համաշխարհային գլոբալ տնտեսությանը բնորոշ հատկանիշներից մեկը տնտեսության բացությունն է: Բաց տնտեսությունը բնութագրվում է որպես աշխատանքի միջազգային բաժանման հիմքի վրա արտադրության մասնագիտացում և կոոպերացում, արտաքին առևտրի մենաշնորհի վերացում, ազատ ձեռնարկատիրության բոլոր ձևերի զարգացում, ազատ տնտեսական գոտիների ձևավորում:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատերազմող մի շարք երկրներում տնտեսական բարեփոխումներ իրականացնելուն զուգընթաց սկսեցին ակտիվորեն ազատվել անցյալի ավտարկիայի (ինքնաապահովման) ժառանգությունից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը, որպես հաղթանակած պետություն, ունենալով հզոր տնտեսական ներուժ, օգնության ծրագրեր էր առաջարկում ոչ միայն Արևմտյան Եվրոպային, այլև Ասիայի և Աֆրիկայի նախկին գաղութացված պետություններին: Այդպիսի մոտեցումը գնահատվում էր որպես նեղ ազգային շահադիտական մոտեցում, որի նպատակն էր վերոհիշյալ երկրների ներքին շուկայի բացելը օտարերկրյա կապիտալի և ապրանքների առջև: Ֆրանսիացի տնտեսագետ Միշել Պեբրոն ԱՄՆ-ի նման քայլը բնութագրեց հետևյալ արտահայտությամբ. «Տնտեսությունների բացելը, բաց տնտեսությունն առաջատար պետությունների խաղի բարենպաստ կանոններն ենե: Հետագա տարիներին տնտեսական վերելք ապրելով, եվրոպական երկրները աստիճանաբար սկսեցին վարել ԱՄՆ-ի շահադիտական քաղաքականությանը հակադրվելու քաղաքականություն: Տնտեսության բացությունը երկրների տնտեսական ներուժի աճի հետ միասին դիտվում է որպես համաշխարհային համագործակցության պայման:

Պատվիրել այս աշխատանքը