Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 1800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 9
2. Авдокушин Е. Ф. Международные экономические отношения. М., 2000,
3. "МЭО: Проблемы и тенденции развития". Н.С.Бабинцева. М., 1992.
Գլոբալացման ժամանակակից պայմաններում միջազգային տնտեսական հարաբերությունների (ՄՏՀ) ողջ համակարգի ուսումնասիրությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն, քանի որ համաշխարհային ապրանքային և ֆինանսական շուկաների միջև ընդլայնվող փոխադարձ կապերը ու փոխկախվածություններն ավելի ու ավելի մեծ ազդոցություն են ունենում ցանկացած երկրի տնտեսական զարգացման վրա: Տնտեսական անկումները և ֆինանսաարժութային ճգնաժամերն սկզբնապես ծագելով առանձին երկրներում կամ տարածաշրջաններում, անխուսափելիորեն ձեռք են բերում գլոբալ բնույթ: Դա է պատճառը, որ բոլոր երկրները ձգտում են իրականացնել արդյունավետ արտաքին տնտեսական քաղաքականություն: Ավելին, արդի ժամանակաշրջանում ցանկացած երկիր չի կարող հաջողությամբ լուծել իր առջև դրված սոցիալ – տնտեսական հիմնախնդիրները, եթե իր ազգային տնտեսական քաղաքականությունը չկորդինացնի մյուս երկրների կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունների հետ: Դա անհրաժեշտ է հատկապես անցումային տնտեսություն ունեցող երկրների համար, որոնք չեն կարող հասնել էական նվաճումների՝ առանց մասնակցելու աշխարհատնտեսական կապերին: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությանը, որի տնտեսական կախվածությունն արտաքին աշխարհից օրեցօր ավելի է աճում: