Թեմա - Միջազգային արժութային հարաբերությունների կարգավորում և արժութային քաղաքականություն

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2600 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 13

Բովանդակություն
Ներածություն
Միջազգային արժութային հարաբերությունների կարգավորում եվ արժութային քաղաքականություն
Եզրակացություններ

Գրականության ցանկ
1. Հովակիմյան Ա. Մ. «Համաշխարհային էկոնոմիկա և միջազգային տնտեսական հարաբերություններե: Ուսումնական ձեռնարկ (դասագիրք ՀԱԱՀ ուսանողների համար), Երևան, Հեղինակային հրատարակություն, 2013:
2. Հովակիմյան Ա. Միջազգային տնտեսական հարաբերություններ: Ուսումնական ձեռնարկ. – Եր., Հեղինակային հրատարակություն, 2007:
3. Մարկոսյան Ա., Հախվերդյան Դ., Նազարյան Գ., Հայաստանը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում. - Եր., ԱՌՏ. 2002:
4. Международные экономические отношения. Учебник. Под общей редакцией профессора В.Е.Рыбалкина. Журнал "Внешнеэкономический бюллетень", Дипломатическая академия при мид РФ, Москва. 1997.

Հատված

Համաշխարհային տնտեսությունը չի կարելի պատկերացնել առանց մասնակից երկրների միջև արժութային հարաբերությունների: Դրանց կազմավորումը և զարգացումը պայմանավորված է տնտեսական կապերի միջազգայնացմամբ և տնտեսության համաշխարհային համակարգի ձևավորմամբ: Միջազգային տնտեսական հարաբերությունները և ապրանքների փոխանակումը, վերջին հաշվով, հանգում են դրամական հարաբերությունների:
Տարբերակում ենք ազգային արժույթի և միջազգային արժույթի համակարգերի հասկացությունը: Ազգային արժույթի համակարգը կազմում է տվյալ պետության դրամական համակարգի բաղկացուցիչ մասը, որի շրջանակներում օգտագործվում են արժութային պաշարները և իրականացվում են միջազգային վճարային շրջապտույտները: Ազգային արժույթի համակարգի կազմի մեջ մտնում են հետևյալ տարրերը` ազգային արժույթի միավորը, արժույթի փոխարժեքի ռեժիմը, արժույթի փոխարկելիության պայմանները, արժույթի շուկայի և ոսկու շուկայի համակարգերը, տվյալ երկրի միջազգային հաշվարկների ձևերը, տվյալ երկրի ոսկու և արժույթի պաշարների համակարգն ու կազմը, ազգային այն ինստիտուտների կարգավիճակը, որոնք կարգավորում են տվյալ երկրի արժութային հարաբերությունները:

Պատվիրել այս աշխատանքը