Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2200 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 11
Մենաշնորհի ոչ արդյունավետությունը, մեռած բեռ, ըստ Պարետոյի ոչ արդյունավետ բաշխում
Եզրակացություններ
2. ԵրՊՏԻ, Գ. Ե.Կիրակոսյան, «Տնտեսագիտության տեսություն», Երևան 2000:
3. Ա. Հ. Արշակյան, «Տնտեսական մրցակցության համակարգը շուկայական էկոնոմիկայում», Երևան 1997:
4. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը, ընդունված 2000 թվականի նոյեմբերի 6-ին:
5. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2002 թվականի տարեկան գործունեության ծրագիր:
6. Աշոտ Մարկոսյան, Ռաֆիկ Սաֆարյան, «Շուկայական տնտեսության հիմունքները», Երևան 2002:
Մենաշնորհները, հաճախ հանդիսանալով հենց շուկայական հարաբերությունների ծնունդ, այնուհետև սկսում են խոչընդոտել ազատ շուկայական մրցակցությանը:
Մոնոպոլիա բառն առաջացել է հունարեն երկու բառերից և նշանակում է «մեկ վաճառող»: Այսինքն՝ շուկայում գործում է տվյալ ապրանքն առաջարկող միայն մեկ ֆիրմա: Հետևաբար, այդ ապրանքը չունի փոխարինողներ, ինչը թույլ է տալիս տվյալ ձեռնարկատիրոջը սահմանել կամայական գին, որը նրա համար ապահովում է առավելագույն շահույթ: Սակայն մոնոպոլիստը չի կարող շատ բարձր գներ սահմանել, քանի որ դա կվնասի հենց իրեն, սպառողները ավելի քիչ կգնեն տվյալ արտադրատեսակից: Այսպիսով, ավելի բարձր գինը միշտ չէ, որ լավագույնն է մոնոպոլիստի համար: Այստեղ չի գործում պահանջարկի օրենքը: Մուտքի արգելքները բարձր են և բացակայում է մրցակցությունը: Իսկ երբ առկա են մուտքի բարձր արգելքներ, դրանք զերծ կպահեն մոնոպոլիստին նույնանման արտադրանք թողարկող մրցակից ձեռնարկությունների ուղղակի մրցակցությունից, հետևաբար, մոնոպոլիստը կարող է շարունակել շահույթ վաստակել, նույնիսկ երկար ժամկետում: Շուկայի մասին ինֆորմացիա ստանալն անհնար է: