Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 15
1. ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին
2. Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման սկզբունքները
Եզրակացություն
2. Պայմանագիր մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին, ընդունվել է 27.11.2009, ուժի մեջ է մտել 02.01.2015, ՀՀՊՏ 2015.01.21/3 (1092) Հոդ. 29:
3. ՀՀ օրենքը մաքսային կարգավորման մասին, Ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, ուժի մեջ է մտել 02.01.2015, ՀՕ-241-Ն:
4. Դ. Գալոյան, «Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ասպեկտները», Երևան, 2014թ.
5. Դ. Գալոյան, ՀՀ մասնակցութունը արտադրության գործոնների միջազգային շարժին, Երևան, 2015թ.
6. http://www.armstat.am/
7. http://www.mineconomy.am/
8. http://www.eurasiancommission.org/
Պետության կողմից արտաքին տնտեսական գործունեության արդյունավետ կազմակերպմանը մեծապես աջակցում են մաքսային մարմինները, որոնց արտաքին տնտեսական կապերի և գործունեության իրավասության հիմքը ներպետական տնտեսական օրենսդրությունն է, ինչպես նաև միջազգային առևտրային գործունեությունը կարգավորող պայմանագրերը և համաձայնագրերը: Արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Միության հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 16.07.2012թ.-ի թիվ 54 որոշում): Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հիմնվում է Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի և Անկախ պետությունների համագործակցության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի վրա: Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգը (Harmonizet Commodity Description and Coding System-HS) ընդունվել է համաձայն 1984թ. հունիսի 14-ի,Ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի մասինե միջազգային կոնվենցիայի և պաշտոնապես ճանաչված է աշխարհի ավելի քան 150 երկրներում, 1988թ. հունվարի 1-ից: Համաձայն ներդաշնակեցված համակարգի (ՆՀ), ֆիզիկապես շարժունակ ցանկացած ապրանքատեսակ դասակարգված է ապրանքային 21 բաժիններում (դրանք նշվում են հռոմեական թվանշաններով` I-XXI):