Թեմա - Մաքսային մարմինների կառուցվածքը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2800 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 14

Բովանդակություն
Ներածություն
1. Մաքսային համակարգի ընդհանուր բնութագիրը
2. Մաքսային մարմինների կառուցվածքային ստորաբաժանումները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Մաքսային միության Մաքսային օրենսգիրք, 2015թ.:
2. Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենք, 2014թ.:

Հատված

Ինչպես յուրաքանչյուր համակարգ, այնպես էլ մաքսային համակարգը օժտված է համընդհանուր չափանիշներով, որոնք բնութագրում են տվյալ համակարգի էությունը, գործելակերպը և նպատակները: Յուրաքանչյուր համակարգ, այդ թվում նաև մաքսային համակարգը, բնութագրվում է ոչ միայն դրա առանձին տարրերի միջև առկա կապերով և դրանց փոխհարաբերություններով, այլև շրջակա միջավայրի գործոնների հետ անխափան կապերով, որոնք հնարավորություն են ընձեռում տվյալ համակարգին ապահովել ամբողջականություն, համակարգվածություն և աստիճանավորվածություն:
Մի շարք տեսաբաններ մաքսային համակարգը բնութագրում են որպես մաքսային քաղաքականությունն իրագործող պետական մարմին՝ իր ստորաբաժանումներով հանդերձ: Ընդ որում՝ այս տեսակետի կողմնակիցներն իրենց մոտեցումը հիմնավորում են այն հանգամանքով, որ յուրաքանչյուր համակարգի գոյության կարևորագույն գործոն է ենթակայության, գործառույթների աստիճանակարգվածության և հիերարխիկ կառուցվածքի առկայությունը: Ուստի՝ մաքսային համակարգի մեջ առևտրային և ենթամաքսային մի շարք համակարգերի (մաքսային միջնորդներ, մաքսային փոխադրողներ, մաքսային պահեստներ, սերտիֆիկացման մարմիններ և այլ ինստիտուտներ) դիտարկումը կլինի ոչ հիմնավորված:

Պատվիրել այս աշխատանքը