Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2600 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 13
1. Ավանդական պատկերացումները մարդու ճանաչողական հնարավորությունների վերաբերյալ
2. Ժամանակակից պատկերացումները մտածողության և մարդու ճանաչողության հնարավորությունների վերաբերյալ
3. Լրիվ սպեկտրի մտածողության հիմնական սկզբունքները
Եզրակացություն
2. http://eco.armlink.net/essays/%D5%B3%:
3. http://gallery.economicus.ru/cgi-bin/frame_rightn.pl?type=in&links=./in/simon/brief/simon_b1.txt&img=brief.gif&name=simon
4. С.Ю.Богословский, Новые подходы к изучению сознания, http://lib.icr.su/node/928
Մարդու և շրջակա իրականության հարաբերության իմաստավորումը կամ այլ կերպ ասած` մարդու աշխարհընկալումները սկսվում են ճանաչողական-իմացական գործունեությունից: Այդ արդեն նշանակում է, որ ճանաչողությունը ոչ միայն մարդու ամենաէական սեռային հատկություններց մեկն է, այլև ելակետայինը նրա աշխարհայացքային կողմնորոշումների համար: Պատահական չէ,որ ճանաչողության տեսությունը կամ իմացաբանությունը առանցքային տեղ է զբաղեցրել բոլոր դարաշրջանների տեսական փիլիսոփայական ուսմունքներում: Երբեմն նույնիսկ փիլիսոփայությունը հանգեցվել է իմացաբանությանը: Այդուհանդերձ ինքը` ճանաչողությունը, շատ ավելի ուշ է ճանաչողության օբյեկտ դարձել, քան արտաքին աշխարհը: Մարդն ավելի ուշ է գիտակցել, որ ինքն օժտված է ճանաչելու կարողությամբ ճիշտ այնպես,ինչպես կենդանիները կամ փոքրիկ բալիկներն են օգտվում նման կարողությունից` չգիտակցելով նույնիսկ նրա գոյությունը: Այս փաստն արդեն ակնարկում է, որ ինքնաճանաչողությունը շատ ավելի բարձր զարգացում է ճանաչում, քան ճանաչողությունը, որ ինքնաճանաչողությունը կարևոր պայման է ճանաչողության էությունը հասկանալու համար, որ կենդանիների մոտ բնատուր նման կարողությունը, եթե փորձենք ստույգ արտահայտվել, դժվար թե ճանաչողություն կոչվի: