Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 300 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 15
1. Հարկային հարաբերությունների կարգավորումը
2. Հարկի և վճարի սահմանման ընդհանուր պայմանները
Եզրակացություն
2. ՀՀ Կառավարությանն առընթեր ՊԵԿ «Հարկային տեղեկատու» ՓԲԸ «Հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ» 2016 թ.
Հարկային օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի և Օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները: Վճար վճարողների շրջանակը, վճարների դրույքաչափերը, վճարների հաշվարկման, վճարման, գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վճարների գծով արտոնությունները սահմանվում են Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հարկային հարաբերությունները հարկ վճարողների հաշվառման, սպասարկման, հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկման, վճարման, հարկային պարտավորությունների հաշվառման, գանձման, հարկերի ու վճարների վերադարձման, հարկային արտոնությունների սահմանման, հարկ վճարողների, հարկային և լիազոր մարմինների լիազորությունների ու պարտականությունների ամրագրման, հարկային հսկողության իրականացման, Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառության, հարկային պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերություններն են: Մաքսային վճարների տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: