Թեմա - Հարկային մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությունները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2600 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 13

Բովանդակություն
Ներածություն
1. Կամերալ ուսումնասիրություն
2. Հսկիչ գնում
3. Չափագրում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Հայաստանի հանրապետությունում ստուգումների կազմակերպման եվ անցկացման մասին ՀՀ օրենքը, 17.05.2000:
2. Հավելված 2՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հարկային մարմնի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը (վերնագիրը լրաց. 12.04.11 ՀՕ-138-Ն):
3. Հավելված 4 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման եվ իրացման, ապրանքների շրջանառության եվ ծառայությունների մատուցման ծավալների, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաեվ իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման իրականացման կարգը (վերնագիրը լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն):

Հատված

Հարկային մարմինները կարող են անցկացնել տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների և օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների (այսուհետ սույն հոդվածում՝ հաշվետվություններ) կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններ:
Կամերալ ուսումնասիրության նպատակն է պարզել հարկերի և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվարկման ճշտությունը, միևնույն հաշվետվության ցուցանիշների, տվյալների և թվաբանական հաշվարկների ճշտությունը, տարբեր հաշվետվություններում առկա համադրելի ցուցանիշների կամ տեղեկությունների համապատասխանությունը, հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների և տեղեկությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ:

Պատվիրել այս աշխատանքը