Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 17
1. Հասարակական ընտրության տեսության հիմնախնդիրները
2. Հասարակական պահանջմունքները: Հասարակական և անհատական բարիքները հասարակական ընտրության շրջանակներում
3. Հասարակական ընտրության տեսությունը որպես նոր քաղաքատնտեսություն և պետության քաղաքականությունը
Եզրակացություն
2. Ломова Е.А.. Экономика общественоого сектора: Конспект лекций/ Е.А. Ломова; Омский гос. ун-т путей сообщения. Омск. 60 с.. 2009
3. А.А. МИШИН. Конституционное (государственное) право зарубежных стран. 2008
4.Коуз Р. Маяк в экономической теории // Коуз Р. Фирма, рынок и право. М.: Дело, 1993. С. 169—192.
5. Нуреев Р. “ Бьюкенен и теория общественного выбора”
Հասարակական ընտրության տեսությունն իր էությամբ տալիս է հարաբերությունների այն բարդ գործընթացի պարզաբանումը, որը հատուկ է տնտեսական համակարգին: Այդ վերլուծությունը մեզ հնարավորություն է տալիս կապ հաստատել գնորդների, վաճառողների, ավանդատուների, արտադրողների ու ձեռնարկատերերի դերում հանդես եկող շուկայի մասնակիցների վարքագծի և այն արդյունքների միջև, որոնք չեն ներառվում շուկայի առանձին մասնակիցների նպատակներում: Հասարակական ընտրության տեսությունն օգտվում է հիմնականում այն գործիքներից ու մեթոդներից, որոնք տնտեսագիտության տեսությունում հասցվել են շատ բարձր վերլուծական մակարդակի, և կիրառում է այդ գործիքներն ու մեթոդները քաղաքական կամ պետական ոլորտում, քաղաքական գործունեության մեջ ու հասարակական հատվածում: Ինչպես տնտեսագիտության տեսության դեպքում, վերլուծությունը պետական հատվածում նպատակ է դնում քննարկելու այն անհատների վարքագիծը, ովքեր հանդես են գալիս ընտրողների, թեկնածուների, ընտրյալ ներկայացուցիչների կամ քաղաքական կուսակցությունների անդամների ու առաջնորդների դերում և ներկայացնում են որոշակի արդյունքներ, որոնց մենք հետևում ենք կամ կարող ենք հետևել: Հասարակական ընտրության տեսությունը փորձում է քաղաքական գործունեության ոլորտում տեղի ունեցող բարդ ինստիտուցիոնալ փոխազդեցությունների բացատրություն տալ: