Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 19
2. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և նրա աշխատակազմի կառուցվածքը
3. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառավարչական անձնակազմի լիազորությունները
4. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործավարության կարգը և փաստաթղթաշրջանառությունը
5. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության ստացման աղբյուրները, դրանց ստացման, հավաքագրման, մշակման և պահպանման կարգը
6. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութունում կառավարչական որոշումների ընդունման գործող կարգը
7. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կադրային քաղաքականությունը
8. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հիմնական գործառույթների և գործունեության վերաբերյալ պրակտիկայի արդյունքում ձևավորված տեսակետները և առաջարկները
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութունը իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, որն իր հերթին իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի։ Վերջինս ձևավորվել է 1990 թվականին` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական պլանային կոմիտեի վերակազմավորման արդյունքում:
1997 թվականին, ՀՀ նախագահի` «ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հունիսի 10-ի ՆՄ-747 հրամանագրով, ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության, ՀՀ արդյունաբերության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միաձուլման արդյունքում կազմավորվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը:
2002 թվականին, ՀՀ Նախագահի մարտի 16-ի NN 1063 և 1064 հրամանագրերով, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը վերակազմավորվել և վերանվանվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության: 2008 թվականի ապրիլի 21-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գործադիր իշխա¬նության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաստանի Հանրապետութ¬յան կառավարության տնտեսական զարգացման քաղաքականութ¬յունը: Նախա¬րա-րութ¬յան նպատակն է մրցակցության խթանման և տնտեսության հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական անվտանգության ապահովման համար պայմանների ստեղծումը՝ տնտեսական քաղաքականության մշակման, իրակա¬նաց¬ման, համակարգման և արդյունքների գնահատման միջոցով։
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրա¬մա¬նագրով: Նախարարության լիազորությունները սահմանվում են oրենքներով, Հա¬յաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: