Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 14
Համաշխարհային արժութային համակարգի էվոլյուցիան
Եզրակացություն
2. «Междунородные валютно-кредитные отношения» под редакцией Л.Н.Красавиной, Москва, Юрайт, 2015г.
3. «Мировые финансы» том 1, Учебник и практикум для бакалавриата и магистратуры Под общей редакцией доктора экономичецких наук, профессора М.А.Эскиндарова, Москва, Юрайт, 2016г., стр. 67
Համաշխարհային արժութային համակարգը տարբեր պետությունների միջև արժութային հարաբերությունների կազմակերպման ձև է: Ըստ էության, միջազգային արժութային համակարգը հանդիսանում է միջազգային տնտեսության գործառնության հիմքը և միջնորդավորում պետությունների միջև գրեթե բոլոր տնտեսական հարաբերությունները: Միջազգային արժութային համակարգի կայացումը պայմանավորված էր միջազգային տնտեսական հարաբերությունների, առաջին հերթին՝ առևտրի զարգացմամբ: Ապրանքների և ծառայությունների արտահանման և ներկրման ժամանակ անհրաժեշտ էր սահմանել արժութային փոխարժեքը, այսինքն ազգային դրամական միավորների փոխարժեքը մեկը մյուսի նկատամամբ: Նման անհրաժեշտությունն էլ հանգեցրեց համաշխարհային արժութային համակարգի ձևավորմանը: Ոչ մի պետություն ժամանակակից պայմաններում չի կարող ինքնուրույն զարգանալ, դրա համար հարկավոր է զարգացնել տնտեսական հարաբերություները այլ պետությունների հետ, իսկ առևտրատնտեսական գործարքները ենթադրում են արժութային գործարքներ: Տարբեր ազգային արժույթների միջև կատարվող գործարքները հաշվվում են փոխարժեքներով: Հետևաբար արժութային գործոնը կարևորագույն նշանակություն ունի և մեծ ազդեցություն է թողնում ինչպես առանձին պետությունների ազգային տնտեսությունների, այնպես էլ համաշխարհային տնտեսության վրա ընդհանրապես: