Թեմա - ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ և 7-րդ բաժինների բովանդակությունը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 11

Բովանդակություն
Ներածություն
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ և 7-րդ բաժինների բովանդակությունը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, ընդունվել է 05.05.1998, ուժի մեջ է մտել 01.01.1999, ՀՕ-239:
2. Բարսեղյան Տ. Կ., Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք, Առաջին մաս, Երևան, 2014:
3. Брагинский М. И., Витрянский В. В., Договорное право: Общие положения». М.: Издательство "Статут", 1997:

Հատված

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 6-րդ բաժինը բաժանված է առանձին գլուխների: Մասնավորապես, նշված բաժնի 1-ին գլուխը նվիրված է պարտավորության հասկացությանը և կողմերին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն՝ «պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը»:
Ըստ հոդված 346-ի պարտավորությունում որպես կողմ հանդես է գալիս պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ: Պարտապանի կողմում պարտավորությանը մասնակցող անձանցից մեկի նկատմամբ պարտատիրոջ պահանջների անվավերությունը, ինչպես նաև այդ անձի նկատմամբ պահանջի հայցային վաղեմության ժամկետի ավարտվելն ինքնին չեն շոշափում մնացած անձանց ուղղված նրա պահանջները:

Պատվիրել այս աշխատանքը