Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 24
1. Ներդրումային քաղաքականության առանձնահատկությունները ՀՀ-ում
2. ՀՀ ներդրումային քաղաքականության խնդիրներ
3. ՀՀ ներդրումային օրենսդրությունը և ներդրումների վերլուծություն
4. Ներդրումային քաղաքականության խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումները
Եզրակացություն
2. Մ. Մելքումյան, Ձեռնարկատիրություն և ներդրումներ Երևան 1998թ.
3. Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգ,
4. «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք,
5. «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենք,
6. Հայաստանի Հանրապետության 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր,
7. ԵԱՀԿ, Լավագույն փորձի ուղեցույց` բարենպաստ և գործարար ներդրումային միջավայրի համար,
8. armstat.am, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ.-ի հունվար-դեկտեմբերին,
9. http://armef.com/hy/news/meknabanutyun/hh-nerdrumayin-qaxaqakanutyan-hayecakargy/
10. http://www.mfa.am/hy/business/
ՀՀ ներդրումային քաղաքականությունը ձևավորվել և իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա: «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի ընդունումով ՀՀ կառավարությունը շեշտել է օտարերկրյա ներդրումների խթանիչ դերը տնտեսական աճի բնագավառում, ճանաչել է օտարերկրյա ներդրումների և ներդրողի պաշտպանության կարևորությունը, ինչպես նաև ապահովել օտարերկրյա ներդրումների խրախուսման իրավական կարգավորումը` սահմանելով օտարերկրյա ներդրողի համար մի շարք երաշխիքներ:
Թեև Հայաստանում իրականացվում է ներդրումների խրախուսման հետևողական քաղաքականություն` հիմնված «բաց դռների» քաղաքականության վրա, այնուամենայնիվ` ներկայում ՀՀ կառավարության տրամադրության տակ առկա խրախուսման գործիքները, ինչպես նաև դրանց կիրառման հնարավորությունները դեռևս սահմանափակ են և վերանայման կարիք ունեն: Այդ ուղղությամբ արդեն տարվել են որոշակի աշխատանքներ, մասնավորապես` ՀՀ կառավարության` ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև ստորագրվել է խորհրդատվական համաձայնագիր, որի միջոցառումների ցանկի առաջին կետով նախատեսված է մշակել ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, դոնոր կազմակերպությունների, գործարար համայնքի, շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությամբ, մշակել է ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը և դրանցից բխող միջոցառումների ժամանակացույցը: Հայեցակարգն ուղղված է ոլորտի հիմնական խնդիրների լուծմանը` ներդրումային միջավայրի բարելավում, օրենսդրական դաշտի կատարելագործում, ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսում, արդյունքում` աշխատատեղերի ստեղծում, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդում և դրա հիման վրա` տնտեսական զարգացման ապահովում: