Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 17
ՀՀ կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքի կարգավորման սահմանները
Եզրակացություն
2. www.cba.am
3. www.arlis.am
1996 թվականին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում առկա հարաբերություններն աստիճանաբար ստացան իրենց պատշաճ իրավական կարգավորումը: Մասնավորապես, ՀՀ Ազգային Ժողովի կողմից 1996 թվականին ընդունվեցին «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնք ազդարարեցին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ձևավորման սկիզբը:
Անդրադառնալով վերոնշյալ օրենքների կարևորությանը` հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվեցին Կենտրոնական բանկի խնդիրները, իրավասությունները, կառուցվածքի և կառավարման առանձնահատկությունները: Մասնավորապես, նշված օրենքի համաձայն Կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Ամրագրվեց, որ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է, որն իրականացվում է դրամավարկային քաղաքականության ծրագրերի մշակման, հաստատման և իրականացման միջոցով: Դրա հետ միաժամանակ Կենտրոնական բանկի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունականության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը և գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումն ու զարգացումը: