Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 10
ՀՀ առևտրային ցանցերում ներքին վերահսկողության ժամանակակից մեթոդները ՀՀ առևտրային ցանցերում աուդիտի կազմակերպման գործընթացը
Եզրակացություն
2. ՀՀ առևտրային ցանցերում հաշվապահական հաշվառման մոնիթորինգի տեղե- կատվական համակարգի կառուցման և ներդրման գիտամեթոդական լուծումները/ Ծրագրի գիտական ղեկավար` Վ.Ա. Սարգսյան; Կատարողներ` Ա.Հ. Սարգսյան, Լ.Հ. Գրիգորյան, Լ.Ս. Սահակյան. - Եր.: Տնտեսագետ հրատարակչություն, 2014.-58 էջ:
3. Сыроижко В. В., Мазурина Е. В. Особенности внутреннего контроля процессов продаж и расчетов в организации // Вестник Белгородского университета кооперации, экономики и права. — 2012. № 3. С. 128–134.
Ներտնտեսական վերահսկողության կազմակերպման պահանջը առաջին հերթին պայմանավորված է կազմակերպության ակ¬տիվների առկայության և պարտավորությունների ձևավորման վերահսկման անհրաժեշտությամբ: Ապրանքանյութական պաշարների շարժը, դրամական հոսքերն ու ոչ ընթացիկ ակտիվների փոփոխությունները արձանագրող փաստաթղթերը ենթարկվում են համարակալման և խստագույն հաշվառման: Յուրաքանչյուր փաստաթղթի կամ ռեգիստրի կորուստը նախապայման է ստեղծում ակտիվների փոշիացման կամ հափշտակման համար, ուստի, կարևորվում է ոչ միայն գործառնությունների պատշաճ փաստաթղթավորումը, այլև կազմված փաստաթղթերի առկայության և շարժի վերահսկողությունը:
Ներտնտեսական վերահսկողության շրջանակներում ընդգրկված են նաև կազմակերպության պարտավորությունները: Եթե վերջիններիս ձևավորումն արձանագրող փաստաթղթերը չկազմվեն և ձևակերպվեն ժամանակին, չհամարակալվեն, դասակարգվեն և խմբավորվեն ըստ պարտապանների, ապա կազմակերպություններում կթուլանա պարտքի մարման զգոնությունը և կստեղծվի լուծարային իրավիճակ: