Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3200 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 16
1. Մրցակցության էությունը և ձևերը
2. Մրցակցային մոդելներ
3. Օլիգոպոլիայի տեսակները
4. Կուռնոյի և Ստակելբերգի մոդելները
Եզրակացություն
2. Ռ.Սարինյան, Միկրոէկոնոմիկայի հիմունքներ, 2014թ., 216 էջ
3. Կիրակոսյան Գ., Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009
4. Макконнелл К.Р., Брю С.Л., Экономикс, Москва 2003г.
5. А.А.Аузан “Институциональная экономика”
6. Уильамсон О.И., Экономические институты капитализма, Фирмы, рынки, отношенческая контрактация, Москва 1996,
7. Шаститко А.Е., Новая институциональная экономика, Москва 2002
Շուկայական էկոնոմիկայում առևտուրը, տնտեսական համագործակցության բազմակողմ հարաբերությունները մշտապես կրում են էվոլյուցիոն ճանապարհով փոփոխված պայմանների և գործոնների անմիջական ազդեցությունը, որոնցում կարևոր դեր ունի մոնոպոլիստական մրցակցությունը: Այն օրվա հրամայականն է դարձել նոր տնտեսական համակարգի ձևավորման պայմաններում: Պայմանների փոփոխություններն իհարկե նոր երևույթ չեն: Ավելին, դրանից չպետք է խուսափել, քանի որ ճկուն քաղաքականություն որդեգրելիս վերջիններս կարող են օգտագործվել ի նպաստ սեփական կառույցի, երկրի տնտեսության և տարբեր կողմերի միջև նոր, փոխշահավետ կապերի հաստատման: Ֆիրմաներն արտադրական հարաբերությունների գործընթացում բաշխում են իրենց նյութական և ոչ նյութական ակտիվները` կապիտալը, տեխնոլոգիաները, կազմակերպչական ու կառավարման փորձը, առևտրային կապերը` նպատակ ունենալով բարձրացնել իրենց մրցունակության աստիճանը և եկամտաբերությունը: Միաժամանակ, ֆիրմաների կողմից այս ակտիվների նմանօրինակ բաշխումը ուժեղացնում է տվյալ երկրների ռեսուրսների բազան և արտադրական հնարավորությունները, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս սեփական արտադրանքի համար գրավելու և ընդլայնելու դեռևս անհասանելի շուկաները, ինչպես նաև վերակառուցել տնտեսական համակարգերը: Սակայն եթե շուկայում ի հայտ է գալիս մոնոպոլիստ, ապա ֆիրմաների գործունեությունը հանգում է էական դժվարությունների: