Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2600 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 13
Կենսաթոշակային հիմնադրամներ
Եզրակացություն
2. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք, 22.12.2010
3. Ասատրյան Ա.Ա. Կենսաթոշակային հիմնադրամների և դրանց կառավարիչների աուդիտի հիմնախնդիրները ՀՀ-ում//Ֆինանսներ և էկոնոմիկա. Երևան, 2013. № 1(151). – էջ 44-46:
4. http://www.abcfinance.am
Կենսաթոշակառուները, որպես կանոն, օրենսդրությամբ սահմանված կերպով, երկարաժամկետ կտրվածքով կենսաթոշակային հիմնադրամներին ապահովում են դրամական միջոցների կայուն հոսքերով` վերջիններիս հնարավորություն ընձեռելով լինել կապիտալի ձևավորման կայուն աղբյուրներ: Քանի որ կենսաթոշակառուներից պահանջվում է նախքան կենսաթոշակի անցնելը՝ իրենց ներդրումները պահել առնվազն մեկ կենսաթոշակային հիմնադրամում, ուստի՝ սա կայունություն է հաղորդում ողջ համակարգին: Բացի այդ, հաշվի առնելով իրենց չափերն ու կոմիսիոն (միջնորդային) վճարները` կենսաթոշակային հիմնադրամներըպետք է ի վիճակի լինեն մասնագիտորեն կառավարելու ակտիվների տեղաբաշխումը, պատշաճ կերպով դիվերսիֆիկացնելու ռիսկերը և հաղթահարելու տեղեկատվության ոչ սիմետրիկ լինելու և գործարքային ծախսերի խնդիրները, որոնք հատուկ են ֆինանսական շուկաներին: Հաշվի առնելով նաև կապիտալի խոշոր չափերը և այն հանգամանքը, որ օրենսդրությամբ պահանջվում է, որպեսզի կենսաթոշակային հիմնադրամներն իրենց կապիտալի զգալի մասը տեղաբաշխեն երկրի ներսում, ակնկալվում է, որ վերջիններս երկրի ներսում կկատարեն ներդրումներ լայնածավալ և բազմատեսակ ակտիվներում և հնարավորինս կդիվերսիֆիկացնեն ռիսկերը: