Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 17
1. Ներքին և միջազգային լիզինգ: Լիզինգի տիպերը
2. Լիզինգի առավելությունները և թերությունները
3. Ֆրանչայզինգի բնորոշումը, առավելություններն ու թերությունները, զարգացման հեռանկարները
Եզրակացություն
2. О.И.Лаврушина, “Банковское дело”, Москва 2005, стр.619
3. Е. Жарковская, И.Арендс, “Банковское дело”, Москва 2002,стр. 240
4. В.В. Бочаров, “Инвестиции”,Питер 2004,стр. 182
5. Л.Н. Красавина, “Международные валютно-кредитные и финансовые отношения”,Москва 2000, стр. 274
Այսօր, երբ ձեռնարկատիրական հարաբերությունները փոփոխվում և զարգանում են անվերահսկելի արագությամբ, ձեռնարկատերերին անհրաժեշտ է դրսևորել բացառիկ ճկունություն և հաշվենկատություն բիզնես ոլորտում ձևավորված ուժեղ մրցակցությանը դիմակայելու և սեփական բիզնեսն ընդլայնելու համար: Իհարկե, նման որակներ ունենալը դեռ բավարար չէ առաջացած խնդիրները լուծելու համար, հարկավոր են ֆինանսական միջոցներ: Մեր ժամանակներում այդ միջոցները հայթայթելու ամենատարածված ձևերն են տարբեր տեսակի ֆինանսական գործիքները՝ արժեթղթերի թողարկում, փոխառություն, վարկ և այլն: Դիտարկենք այդ գործիքներից լիզինգը (ֆինանսական վարձակալություն): «Լիզինգ» բառն առաջացել է անգլերեն to lease-վարձել բառից: Այն համարվում է վարկի տեսակ:
Այն հնարավորություն է տալիս համեմատաբար սակավ ֆինանսական միջոցներ ունեցող ձեռնարկատիրոջը սկսել ավելի մեծ բիզնես ծրագիր: Լիզինգի դեպքում գույքի ձեռքբերման ֆինանսավորումն իրականացվում է ամբողջ ծավալով: Որպես կանոն, լիզինգ տրամադրող ֆիանանսական կազմակերպությունները մատակարարների հետ գտնվում են երկարատև գործընկերային հարաբերություններում, դա հնարավորություն է ստեղծում գույքը ձեռք բերելու համեմատաբար ավելի մատչելի գներով: