Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 15
1. Ինվեստիցիաները որպես հիմնական կապիտալի ձևավորման գործիք
2. Ոչ ընթացիկ ակտիվների բովանդակությունը և կառուցվածը ըստ ՀՀՄՍ-ի
Եզրակացություն
2. ՀՀՄՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ»
3. ՀՀՄՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը»
4. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.,
5. http://www.anaudit.am
6. http://www.kargavorum.nkr.am
Ցանկացած տնտեսական համակարգում տնտեսական աճի նյութական հիմքը կապիտալ ներդրումները կամ ինվեստիցիաներն են: Ներդրումային գործընթացների հետազոտումը թույլ է տալիս բացահայտել ոչ միայն լրացուցիչ կապիտալային ռեսուրսների ներգրավման աղբյուրներն ու հնարավորությունները, այլև դրանց առավել արդյունավետ օգտագործման եղանակները:
Ինվեստիցիաները համարվում են ներդրումներ ինչպես դրամական, այնպես էլ իրական կապիտալի մեջ: Դրանք իրականացվում են դրամական միջոցների, վարկերի, արժեթղթերի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի, ինտելեկտուալ սեփականության և այլ արժողությունների մեջ ներդրումների տեսքով: Այսպիսի բնութագրումը կարելի է անվանել հաշվապահական, քանի որ այն ընդգրկում է բոլոր ակտիվներում, այսինքն՝ ներդրումները դրամական և իրական կապիտալներում: Իրական կապիտալում ներդրումները, որոնք կոչվում են կապիտալագոյացնող ներդրումներ կամ ներդրումներ ոչ ֆինանսական ակտիվներում, հանգեցնում են հիմնական կապիտալի վերարտադրությանն ու նորացմանը: Ներդրումների այսպիսի բնորոշումն արտահայտում է ներդրումների բովանդակությունը տնտեսական իմաստով: