Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2600 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 13
Էլեկտրոնային կոմերցիայի ուղղությունները
Եզրակացություն
2. Юрасов А.В. - Электронная коммерция, M. - 2004
Էլեկտրոնային կոմերցիայի սկիզբը կարելի է համարել 1960 թվականը, երբ Ամերիկյան ավիաուղիներ և IBM ընկերությունները ձեռնամուխ եղան չվերթներում տեղերի ամրագրման գործընթացի ավտոմատացման համակարգի ստեղծմանը, որը կոչվում էր SABRE (Semi-Automatic Business Research Environment – կիսաավտոմատացված սարքավորում կոմերցիոն ուսումնասիրությունների համար): Արդեն 4 տարի անց տերմինալները տեղակայված էին ավելի քան 50 քաղաքներում և հեռախոսագծի օգնությամբ միացված լինելով SABRE համակարգին` օրական ընդունում էին ուղևորների տեղերի ամրագրման 26 հազար պատվեր:
Էլեկտրոնային կոմերցիան գիտություն է այն մասին, թե ինչպես կարելի է իրականացնել բիզնեսը էլեկտրոնային ձևով: Դրա հիմքում դրված է տեղեկատվության էլեկտրոնային մշակումը և փոխանցումը տեքստի, ձայնի և վիդեոյի օգնությամբ: Այն ընդգրկում է գործունեության բազմաթիվ ուղղություններ, այդ թվում ապրանքների և ծառայությունների էլեկտրոնային առևտուրը, թվային տեղեկատվության օնլայն փոխանցումը, արժեթղթերի էլեկտրոնային վաճառքը, հաշիվների էլեկտրոնային փոխանցումը, համատեղ պրոյեկտների էլեկտրոնային մշակումը, մատակարարման կազմակերպումը, սպառողական շուկայի ուսումնասիրությունը և հետվաճառքային սպասարկումը: