Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 14
1. ԵԱՏՄ հիմնադրումը
2. ԵԱՏՄ գործունեության հիմնական սկզբունքները
3. ԵԱՏՄ հիմնական նպատակները
Եզրակացություն
2. http://www.arlis.am
Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, հիմնվելով,Եվրասիական տնտեսական ինտեգրման մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի հռչակագրի վրա պայմանավորվեցին ԵԱՏՄ հիմնադրման պայմանագրի կնքման վերաբերյալ: Պայմանագիրը կնքելիս կողմերը.
առաջնորդվելով պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքով, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների գերակայության սկզբունքն անվերապահորեն պահպանելու անհրաժեշտությամբ,
ցանկանալով ամրապնդել համերաշխությունն ու խորացնել համագործակցությունն իրենց ժողովուրդների միջև՝ պահպանելով հարգանքը նրանց պատմության, մշակույթի ու ավանդույթների նկատմամբ,
համոզմունք հայտնելով, որ եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը համահունչ է կողմերի ազգային շահերին,
առաջնորդվելով ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսություններն ամրապնդելու և դրանց ներդաշնակ զարգացումն ու մերձեցումն ապահովելու, ինչպես նաև գործարար ակտիվության կայուն աճը, հավասարակշռված առևտուրը և բարեխիղճ մրցակցությունը երաշխավորելու ձգտումներով, ինչպես նաև
ապահովելով տնտեսական առաջընթաց՝ ԵԱՏՄ անդամ պետությունների առջև դրված այն ընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված համատեղ գործողությունների միջոցով, որոնք առնչվում են համաշխարհային տնտեսության շրջանակներում կայուն տնտեսական զարգացմանը, բազմակողմանի արդիականացմանը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը,
հաստատելով այլ երկրների, ինչպես նաև միջազգային ինտեգրացիոն կազմավորումների ու միջազգային կազմակերպությունների հետ տնտեսական փոխշահավետ և իրավահավասար համագործակցությունը հետագայում ամրապնդելու ձգտումը,
հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերը, կանոններն ու սկզբունքները,
հաստատելով իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող այլ սկզբունքներին և նորմերին: