Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4200 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 21
Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների դերը ՀՀ մակրոտնտեսական կայունության համատեքստում
Եզրակացություն
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ:
3. ԱՄՀ երկրի զեկույց 17/330, Հայաստան, Հարկաբյուջետային կանոնների արդիականացում, 2017թ.
4. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք:
5. Գ. Գսպոյան, Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների զուգակցման հիմնախնդիրները, Կառավարում ամսագիր, 2013թ.
6. Договор о Евразийском экономическом союзе.
7. http://www.president.am/hy/press-release/item/2016/02/12/President-Serzh-Sargsyan-meeting-Constitution/
8. http://www.tradingeconomics.com/armenia/inflation-cpi
9. Historic inflation Germany - CPI inflation, http://www.inflation.eu/inflation-rates/germany/historic-inflation/cpi-inflation-germany.aspx
10. http://www.cbrates.com/;
Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում առաջնահերթ խնդիր է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը: Կոորդինացման դաշտին են վերաբերում ինչպես մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների ընտրությունը, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության կարճաժամկետ կարգավորմանը, Կառավարության կողմից արտաքին ֆինանսական հոսքերի ստացմանն ու ծախսմանը, պետական պարտատոմսերի թողարկմանն ու տեղաբաշխմանն առնչվող խնդիրները: Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացման հիմքը «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև համագործակցության որդեգրած սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրն է»: Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը իրականացվում է միջինժամկետ, ամսական, եռամսյակային և տարեկան ծրագրերի մշակման, ճշգրտման և իրականացման գործընթացում: ԿԲ-ն ՀՀ կառավարության հետ համատեղ մշակում է տնտեսական ևֆինանսական ծրագրեր, ինչպես նաև աջակցում դրանց իրագործմանը, եթե դրանք չեն հակասում ԿԲ նպատակներին: ՀՀկենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության լիազոր ներկայացուցիչները մասնակցում են քաղաքականությունների իրագործման ընթացքը վերահսկող մշտական հանձնաժողովների աշխատանքներին` պաշտպանելով իրենց գերատեսչությունների շահերը և բարձրացնելով հուզող հարցերը: