Թեմա - Գծային ծրագրավորման մեթոդների կիրառումը վերլուծության մեջ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 11

Բովանդակություն
1. Գծային ծրագրավորման մեթոդների կիրառումը վերլուծության մեջ
2. Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը որպես տեղեկատվական աղբյուր

Գրականության ցանկ
1. Ефимова О. В. Финансовий анализ: методы и процедуры. М. ФиС. 2001г:
2. Առաքելյան Կ., Սարգսյան Ա., Տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան Զանգակ-97, 2006թ.:
3. Ա. Անդրեասյան Տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան 2003թ.:

Հատված

Դինամիկ ծրագրավորումը կիրառվում է այնպիսի օպտիմալացման խնդիրների դեպքում, որոնցում նպատակային ֆունկցիան բնութագրվում է ոչ գծային կապերով: Ոչ գծայնության առկայությունը մասնավորապես բնութագրվում է այնպիսի փոփոխականներով, որոնց աստիճանային ցուցիչը տարբեր է մեկից, կամ որոնք հանդես են գալիս լոգարիթմի, արմատի ցուցանիշների տեսքով: Տնտեսական երևույթների ոչ գծային կախվածության օրինակ է արտադրության արդյունավետության ու դրա մասշտաբների փոխկապվածությունը, երբ ոչ համամասնորեն արտադրության մասշտաբների ընդլայնմամբ աճում է տնտեսավարման արդյունավետությունը: Ոչ գծային կապերով են բնութագրվում նաև արտադրական սարքավորումների մաշվածքն ու ծախսված մեքենա-ժամերը, արտադրության սպասարկման և կառավարման ծախսերն ու արտադրանքի թողարկման ծավալը, որոնց միջև օպտիմալ հարաբերակցության հաստատման խնդիրը լուծվում է դինամիկ ծրագրավորման մեթոդի կիրառմամբ:
 Գծային ծրագրավորումը օգտագործվում է օպտիմալացման այնպիսի խնդիրների լուծման դեպքում, երբ կառուցվող գծային հավասարումներում դիտվում են խիստ ֆունկցիոնալ կապեր: Այս մեթոդին բնորոշ է տրամաբանական վերլուծությունը, հաշվարկների հերթականության պահպանումը, փոփոխական մեծությունների մաթեմատիկական կապերի ներկայացումը:

Պատվիրել այս աշխատանքը